Հա

Այլ

15/04/2018

Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

«alikonline.ir» - Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: Այս մասին գրում է «news.am»-ը:

Այսօր մաստակը կուլ տալու մասին մեծ թւով առասպելներ կան. մէկն ասում է, որը մաստակը հաւերժօրէն կը մնայ ստամոքսի մէջ, միւսները հաւատում են որ մաստակից կաճի վտանգաւոր նորագոյացութիւն: Իրականում, գիտնականների խօսքով, նման ոչ մի բան, բնականաբար, չի պատահի, սակայն դա չի նշանակում, որ մաստակը կարելի է պարբերաբար կուլ տալ:

Սկսենք նրանից, որ սնունդի ցանկացած օգտագործում բերում է ստամոքսում յայտնւած կալորիան էներգիայի վերամշակելու պրոցեսի ակտիւացման: Ինչ-որ բան ծամելով՝ մենք այն մանրացնում ենք ոչ մեծ կտորների, որ ստամոքսի աշխատանքը հեշտացնենք, իսկ թուքը այս կտորները ծածկելով՝ ֆերմենտներով է ապահովում, որոնք անհրաժեշտ են քայքայման համար: Վերջապէս կուլ տալուց յետոյ, գործին մասնակցում է ստամոքսահիւթը, որը նոյնպէս սնունդը մշակում է:

Սակայն մաստակն այս բոլոր կանոններին չի ենթարկւում, քանի որ որքան էլ եռանդով ծամենք, այն մանր կտորների չի բաժանւում: Ստամոքսում յայտնւելով՝ մաստակը կրկնում է այլ օբիեկտների ճակատագիրը, որոնք մարդը չի կարողանում մարսել (ինչպիսին են եգիպտացորենը կամ արեւածաղկի սերմերը): Մարսողական համակարգի մկաններն այս մթերքներն ուղղակի միախառնում են ըստ աղիների համակարգի, եւ մէկ-երկու օրից դրանք դուրս են գալիս: Այս պատճառով մաստակը, բնականաբար, աղիներին չի սոսնձւում եւ այնտեղ ընդմիշտ չի մնում, այն ժամանակի ընթացքում օրգանիզմից հեռանում է բնական ճանապարհով:

Սակայն մեծ թւով մաստակ կուլ տալու սովորութիւնը կարող է բերել մարսողական համակարգում դրանց կուտակման, որը կառաջացնի աղիների խցանում եւ ուժեղ փորկապութիւն: Բժշկութեանը նման դէպքերը յայտնի են հէնց մաստակի յաճախակի կուլ տալու պատճառով:

Այսպիսով, եթէ պատահաբար մաստակը կուլ էք տւել, անհանգստանալու կարիք չկայ, սակայն դա սովորութիւն մի դարձրէք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։