Հա

Այլ

16/04/2018

Ուսումնասիրութիւն. «Էլեկտրոնային սարքերից կախւածութիւնը մարդկանց դժբախտ է դարձնում»

Էլեկտրոնային սարքերից կախւածութիւնը, որը տարեցտարի աւելի տարածւած երեւոյթ է դառնում, մարդկանց դժբախտ է դարձնում, պարզել են Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազօտողները: Աշխատանքը հրապարակւել է «Sciencedaily» ամսագրում:

«alikonline.ir» - Էլեկտրոնային սարքերից կախւածութիւնը, որը տարեցտարի աւելի տարածւած երեւոյթ է դառնում, մարդկանց դժբախտ է դարձնում, պարզել են Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազօտողները: Աշխատանքը հրապարակւել է «Sciencedaily» ամսագրում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ սմարթֆոններից կախւածութիւն ունեցող մարդկանց ուղեղում աստիճանաբար ձեւաւորում են նեարդաբանական կապեր, որոնք կախւածութիւն են առաջացնում: Դա օրինակ, տեղի է ունենում այն մարդկանց հետ, ովքեր անհարկի շատ ցաւազրկողներ են օգտագործում:

Հետազօտողները նաեւ պարզել են, որ գաջեթներից կախւածութիւնը բացասական է անդրադառնում նաեւ սոցիալական կապերի վրայ: 135 ուսանողների շրջանում հարցումներից յետոյ պարզւել է, որ նա ով յաճախ է օգտւում սմարթֆոններից, միւսներից աւելի յաճախ է միայնութիւն զգում:

Գիտնականները կարծում են, որ սոցցանցերում ժամանակի մեծ մասն անցկացնողները ոչ վերբալ շփման կարիք ունեն՝ ժեստերի, միմիկայի եւ զրուցակցի առոգանութեան:

Աշխատանքի հեղինակները խորհուրդ են տալիս աւելի քիչ օգտւել սմարթֆոններից եւ համակարգիչներից: Օրինակ, նրանք առաջարկել են ընթերցողներին հետեւեալ խաղը խաղալ. սրճարանում կամ ռեստորանում հանդիպման ժամանակ բջջային հեռախօսները դնել սեղանի կենտրոնում: Նա, ով առաջինը ցանկանայ օգտւել հեռախօսից, պէտք է վճարի միւսների ըմպելիքների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։