Հա

Այլ

Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 09:50

«The Daily Mail». «Թրամփի 1.5 մլն. դոլարանոց լիմուզինը նրան կը պաշտպանի անգամ բալիստիկ հրթիռներից»

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար կառուցւել է նոր լիմուզին, որը 71-ամեայ ղեկավարին կը յանձնւի մի քանի ամսից: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար կառուցւել է նոր լիմուզին, որը 71-ամեայ ղեկավարին կը յանձնւի մի քանի ամսից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, 1.5 մլն. դոլար արժողութեամբ «Cadillac» լիմուզինը զրահապատ է ու պաշտպանւած քիմիական, բալիստիկ հրթիռների հարւածներից:

Դրանում կան բոլոր անհրաժեշտ պարագաներն ու նիւթերն արտակարգ պատահարի դէպքում Թրամփին առաջին բուժօգնութիւն ցուցացերելու՝ այդ թւում նաեւ արիւն փոխներարկելու համար:

Բացի այդ, մեքենայում կայ յատուկ զտիչ, որը զտում է դրսից եկող օդն ու, այդպիսով, կանխում նախագահի քիմիական թունաւորման հաւանականութիւնը:

Ներկայում մեքենան փորձարկւում է ԱՄՆ-ի գաղտնի ծառայութեան կողմից:

Այն պէտք է պատրաստ լինէր դեռեւս 2017թ., սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագրերը յետաձգւել են:

Յայտնի է, որ այժմ Թրամփն օգտագործում է նախկին նախագահ Բարաք Օբամայի համար ստեղծւած լիմուզինը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։