Հա

Այլ

17/04/2018

Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը

Նստակեաց կենսակերպը կապակցւած է ուղեղի այն գօտու բարակման հետ, որը կարեւորագոյն դեր է կատարում էքսպլիցիտային յիշողութեան աշխատանքում, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի հետազօտողները։ Յիշողութեան այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձութիւնները։ Ընդ որում  նոյնիսկ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժութեան հետեւանքներից։

«alikonline.ir» - Նստակեաց կենսակերպը կապակցւած է ուղեղի այն գօտու բարակման հետ, որը կարեւորագոյն դեր է կատարում էքսպլիցիտային յիշողութեան աշխատանքում, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի հետազօտողները։ Յիշողութեան այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձութիւնները։ Ընդ որում  նոյնիսկ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժութեան հետեւանքներից։ Հետազօտութիւնը հրապարակւել է «PLOS One» ամսագրում։ Գրում է «news.am»-ը:

Նոր աշխատանքը յիշողութեան վրայ կենսակերպի ազդեցութեան հետազօտութիւնների առաջին փուլն է, դրա համար էլ դրանում ընդամենը մի քանի տասնեակ մարդ է ներգրաււել։ Հարցման մասնակիցներն էին 45-75 տարեկան 35 կամաւորներ։ Նրանցից որեւէ մէկը թուլամտութեան, նեդրաբանական խանգարումների, նաեւ գլխի տրաւմաների ու քիմիական կախումների որեւէ նշան չի ունեցել։ Կամաւորները գիտնականներին պատմել են այն մասին, թէ օրական քանի ժամ են իրենք միջինն անցկացնում նստած վճակում, ու ինչքան ժամանակ են նւիրում ինտենսիէ ու չափաւոր ֆիզիկական ակտիւութեանը։ Յետոյ նրանք հետազօտւել են մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով։

Հետազօտողները յայտնաբերել են կապ նստած դիրքով անցկացրած ժամերի ու գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղեւի քունքային մասի մեդիալ հատւածի բարակման հետ։ Փոփոխութիւնները վերաբերում էին հիպոկամպի հիմքին, էնտորինալ կեղեւին ու պարահիպոկամպալ կեղեւին։ Ամբողջ մեդիալ հատւածը ներառւած է դեկլարատիւ յիշողութեան ձեւաւորման մէջ, որը երկարաժամկէտ յիշողութեան տեսակներից մէկն է եւ թոյլ է տալիս յիշել փաստերն ու իրադարձութիւնները։ Յայտնի է, որ էնտորինալ կեղեւը ուղեղի առաջին գօտիներից մէկն է, որն ախտահարւում է Ալցհայմերի հիւանդութեամբ։ Ընդ որում ֆիզիկական ակտիւութեան մակարդակը չի ազդել կեղեւի այդ հատւածների հաստութեան վրայ։

Գիտնականները ծրագրում են մեծաքանակ մասնակիցներով հետազօտութիւններ, որպէսզի պարզեն, արդեօք նստակյաց կենսակերպը կարող է լինել քունքային մասի մեդիալ հատւածի ծաւալի նւազման պատճառը։

Յարակից լուրեր

  • Նստակեաց կենսակերպը մահացու վտանգաւոր է
    Նստակեաց կենսակերպը մահացու վտանգաւոր է

    Նստակեաց կենսակերպը մահացու վտանգաւոր  է: Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկեան հասարակութեան (American Cancer Society) գիտական հետազօտութեան մէջ նշւում է, որ օրական 6 եւ աւելի ժամ նստողների մօտ մահւան վտանգը 19 տոկոսով մեծանում է, եթէ համեմատենք նրանց հետ, ովքեր օրական 3 ժամից քիչ են նստած լինում:

  • Օրգանիզմում ջրի աւելցուկը կարող է վնասե՞լ ուղեղին
    Օրգանիզմում ջրի աւելցուկը կարող է վնասե՞լ ուղեղին

    Մոնրէալի Մաքգիլ համալսարանի կանադացի գիտնականները յայտնել են, թէ ինչ վնաս կարող է հասցնել չափազանց մեծ քանակութեամբ հեղուկի գործածումը։ Նրանց խօսքով՝ օրգանիզմում ջրի աւելցուկը շատ աւելի վտանգաւոր է, քան դրա պակասը։ 

  • Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից
    Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից

    Քաղցկեղի հետազօտութեան համաշխարհային ֆոնդի եւ Ամերիկեան ուռուցքաբանութեան ինստիտուտի մասնագէտները, հիմւելով քաղցկեղ առաջացնող վտանգի ապացուցւած գործօնների վրայ, յայտնել են, թէ ինչպէս նւազեցնեն չարորակ ուռուցքների զարգացման հաւանականութիւնը, որոնք հնարաւոր է 40 տոկոս դէպքերում կանխել: 

  • Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնայատկութիւնների կապ են բացայայտել
    Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնայատկութիւնների կապ են բացայայտել

    Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապւած է ուղեղի անատոմիայի եւ ֆունկցիոնալութեան հետ, իրենց աշխատութիւնում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազօտութեանը մասնակցել է 20-ից մինչեւ 89 տարեկան 304 մարդ:

  • Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել
    Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել

    ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մօտ ֆիզիկական ակտիւութեան յանձնարարւող մակարդակն զգալիօրէն նւազեցնում է սրտի անբաւարարութեան եւ վաղաժամ մահւան ռիսկը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։