Հա

Այլ

Երեքշաբթի, 17 Ապրիլի 2018 08:10

Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ սուրճը կարող է կանխել թեթեւ ու չափաւոր դեպրեսիան, որն ախտահարում է եկամտի բարձր մակարդակով երկրների բնակչութեան մօտ 15 տոկոսին։

«alikonline.ir» - Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ սուրճը կարող է կանխել թեթեւ ու չափաւոր դեպրեսիան, որն ախտահարում է եկամտի բարձր մակարդակով երկրների բնակչութեան մօտ 15 տոկոսին։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Psychology Today»-ը։

Վերջերս Չինաստանի Ցինդաօ համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները վերլուծել են 15 հետազօտութիւնների արդիւնքները, որոնք վերաբերում էին սուրճի գործածման ու դեպրեսիայի միջեւ կապի առկայութեանը։ Պարզւել է, որ օրական մէկ բաժակ կոֆէին պարունակող սուրճը 8 տոկոսով նւազեցնում է դեպրեսիայի զարգացման հաւանականութիւնը։

Դեռ յայտնի չէ, թէ յատկապէս ինչպէս է սուրճը դիմակայում դեպրեսիային։ Սակայն հետազօտողները ենթադրում են երկու հնարաւոր մեխանիզմ։ Չնայած համարւում է, որ դեպրեսիան սերոտոնինի ցածր մակարդակի հետեւանք է, կայ նաեւ մէկ այլ հիպոթեզ։ Եթէ հաւատանք դրան՝ ապա դեպրեսիան վատ իմունային ռեակցիայի հետեւանք է, որը յանգեցնում է ուղեղում բորբոքումների։ Չինացի հետազօտողները ենթադրում են, որ սուրճն  ունակ է նւազեցնել նման բորբոքումը հակաօքսիդանտների յատուկ համադրութեան շնորհիւ։

Մէկ այլ թեզի համաձայն՝ սուրճի հակադեպրեսիւ ազդեցութիւնը պայմանաւորւած է կոֆէինի պարունակութեամբ։ Չէ՞ որ դա պսիխոխթանիչ է, որը բարձրացնում է առոյգութիւնն ու մոտիւացիան։ Երբ մենք արթնանում ենք որակեալ գիշերային քնից յետոյ՝ կենտրոնական նեարդային համակարգում ադենոզինի քանակութիւնը քիչ է լինում։ Սակայն մի քանի ժամւայ ընթացքում այն աստիճանաբար կուտակւում է ու ակտիւացնում ռեցեպտորները, որոնք առաջացնում են քնկոտութիւն, նաեւ մոտիւացիայի ու էներգիայի պակաս։

Ադենոզինի նման՝ կոֆէինը կապակցւում է կենտրոնական նեարդային համակարգի նոյն ռեցեպտորների հետ, բայց ի տարբերութիւն ադենոզինի՝ չի ակտիւացնում դրանք։ Այն արգելափակում է այդ ռեցեպտորները, ինչը խանգարում է դրանց սովորական ռեակցիաներին, որոնք ճնշում են մոտիւացիան ու առոյգութիւնը։ Նման ազդեցութիւնը բացատրում է, թէ ինչպէս է սուրճի գործածումն օգնում մեզ առոյգ մնալ կարճաժամկէտ հեռանկարում։ Բայց չի օգնում հասկանալ, թէ ինչպէս է սուրճը թեթեւացնում դեպրեսիան երկարաժամկէտ հեռանկարում։

Չինացի հետազօտողների առաջարկած մեխանիզմներից մէկն այն է, որ սուրճն օգնում է աւելի արդիւնաւէտ դարձնել դոպամինի արտադրութիւնը։ Կապակցւելով ադենոզիւ ռեցեպտորների հետ՝ կոֆէինը բարձրացնում է դոպամինի քանակութիւնը։ Այն էլ իր հերթին կապակցւում է դոպամինային ռեցեպտորների հետ զոլաւոր մարմնում՝ ուղեղի այն հատւածում, որը, բացի ամենայնից, համակարգում է որոշումների կայացումը, մոտիւացիան ու պարգեւատրման ընկալումը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։