Հա

Այլ

18/04/2018

Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը

Սուրճի մշտական օգտագործումը կարող է նւազեցնել առիթմիայի յաճախականութիւնը: Մասնագէտները վերլուծել են հետազօտութիւնների արդիւնքները, որոնք նւիրւած էին կոֆէինի եւ նախասրտերի ու փորոքների ռիթմի խանգարումների փոխկապւածութեանը:

«alikonline.ir» - Սուրճի մշտական օգտագործումը կարող է նւազեցնել առիթմիայի յաճախականութիւնը, պնդում են Մելբուրնի աւստրալական Բէյկէրի ինստիտուտի (Baker Heart and Diabetes Institute) հետազօտողները: Գրում է «news.am»-ը:

Մասնագէտները վերլուծել են հետազօտութիւնների արդիւնքները, որոնք նւիրւած էին կոֆէինի եւ նախասրտերի ու փորոքների ռիթմի խանգարումների փոխկապւածութեանը: Գիտական հետազօտութիւններից մէկը, որին մասնակցել է 228.4 հազար մարդ, ցոյց է տւել, որ սուրճը նւազեցնում է նախասրտերի ֆիբրիլեացիայի վտանգը: Մէկ այլ հետազօտութիւն, որին մասնակցել է գրեթէ 116 հազար մարդ, ցուցադրել է ֆիբրիլեացիայի յաճախականութեան 13 տոկոսով նւազումը, յայտնում է «EurekAlert!»-ը:

Աւստրալացի մասնագէտների խօսքով՝ կոֆէինն ազդում է ինչպէս նեարդային համակարգի խթանիչ եւ արգելափակում ադենոզինի ազդեցութիւնը, որը նպաստում է նախասրտերի ֆիբրիլեացիային: Դրանից բացի, օրական 500 մգ.-ին հաւասար կոֆէինի դոզան չի ազդում փորոքային առիթմիայի վրայ: Սրտի կաթւած տարած  եւ օրական միջինը 353 մգ. կոֆէին ստացած հիւանդների մօտ սրտի կծկումների յաճախականութիւնը կարգաւորւել է:

Փորոքային առիթմիայի վտանգը մեծացել է միայն այն մարդկանց մօտ, ովքեր օրական 9-10 գաւաթ սուրճ են խմել: Ընդհանուր առմամբ, օրական անվտանգ դոզան կազմում է 300 մգ., սակայն որոշ՝ առաւել ընկալունակ մարդկանց համար այն կարող է աւելի քիչ կազմել:

Յարակից լուրեր

  • Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը
    Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

    Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Սուրճը բարելաւում է թիմային աշխատանքը
    Սուրճը բարելաւում է թիմային աշխատանքը

    Կոֆէինի օգտագործումը մեծացնում է կոլեկտիւում մարդկանց ուշադրութիւնն ու աշխատունակութիւնը: Մասնագէտների յօդւածը հրապարակւել է «Journal of Psychopharmacology» ամսագրում: Յօդւածում ներկայացւած է Օհայո նահանգի համալսարանի եւ Դէյւիսի Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի գիտնականների հետազօտութիւնը: Կոֆէինով սուրճը խմբի անդամներին աւելի ուշադիր է դարձնում, նրանք բարձր են գնահատել ընդհանուր խմբի եւ սեփական արդիւնաւէտութիւնը: 

  • Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել
    Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել

    ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մօտ ֆիզիկական ակտիւութեան յանձնարարւող մակարդակն զգալիօրէն նւազեցնում է սրտի անբաւարարութեան եւ վաղաժամ մահւան ռիսկը:

  • Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը
    Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը

    Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ սուրճը կարող է կանխել թեթեւ ու չափաւոր դեպրեսիան, որն ախտահարում է եկամտի բարձր մակարդակով երկրների բնակչութեան մօտ 15 տոկոսին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։