Հա

Այլ

18/04/2018 - 08:30

Շւեդիայում բացւել է առաջին ճանապարհը, որը լիցքաւորում է երթեւեկող էլեկտրամեքենաները

Շւեդիայում բացւել է աշխարհում առաջին էլեկտրականացւած ճանապարհը, որը լիցքաւորում է փողոցով երթեւեկող էլեկտրական տրանսպորտային միջոցները:

«alikonline.ir» - Շւեդիայում բացւել է աշխարհում առաջին էլեկտրականացւած ճանապարհը, որը լիցքաւորում է փողոցով երթեւեկող էլեկտրական տրանսպորտային միջոցները:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աւտոմայրուղին Շւեդիայի մայրաքաղաքը միացնում է Ստոկհոլմ-Արլանդա օդանաւակայանի հետ: Ճանապարհի հատւածի երկարութիւնը կազմում է մօտ երկու կիլոմետր:

Ճանապարհը բաժանւած է 50 մետր երկարութեամբ հատւածների, որոնցով հոսանքն անցնում է միայն այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոց է անցնում դրանց վրայով: Եթէ աւտոմեքենան կանգ է առնում, հոսանքն անջատւում է:

«ERoadArlanda» կոնսորցիումի գործադիր տնօրէնը մեկնաբանում է, որ մակերեւոյթին էլեկտրականութիւն չկայ, այն գտնւում է 5-6 սմ խորութիւններում: Նշւում է, որ ճանապարհով կարելի է բոկոտն քայլել:

Շւեդիայի իշխանութիւնները նպատակ ունեն մինչեւ 2030 թւականը ձերբազատւել ածխաջրածնային վառելիքից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։