Հա

Այլ

19/04/2018 - 08:55

Ինքնաթիռներում կը յայտնւեն կանգնած «նստատեղեր»

Իտալական «Aviointeriors» ընկերութիւնը ստեղծել է օդանաւերի համար նախատեսւած կանգնած «նստատեղերի» նախնական օրինակ:

«alikonline.ir» - Իտալական «Aviointeriors» ընկերութիւնը ստեղծել է օդանաւերի համար նախատեսւած կանգնած «նստատեղերի» նախնական օրինակ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «ria.ru»-ն:

Նմուշի դիզայնը յիշեցնում է ձիարշաւորդի թամբ: Ենթադրւում է, որ կանգնած «նստատեղերի» շարքն ամրացւելու է ուղղահայաց ձողերին: Դրանց վրայ լինելու է փափուկ պաստառապատում, որը հնարաւորութիւն կը տայ ուղեւորին անյարմարութիւն չզգալ ազդրերի հատվածում: 

Բացի դրանից, դրանք համալրւած կը լինեն արմնկակալներով, որոնց վրայ հնարաւոր կը լինի յենւել:

Աղբիւրը նկատում է, որ նման «նստատեղերը» հնարաւորութիւն կը տան 20%-ով աւելացնել ինքնաթիռի սրահում ուղեւորների քանակը:

Ենթադրւում է, որ դրանք առաւել պահանջարկ կունենան ոչ հեռու տարածութիւններով չւերթներ իրականացնող աւիաընկերութիւնների շրջանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։