Հա

Այլ

19/04/2018 - 09:00

Դանիայում «Հիտլերի սուզանաւ» է յայտնաբերւել

Դանիայի Սկագերակի նեղուցի յատակին յայտնաբերւել է գերմանական «U-352» սուզանաւը, որով, ենթադրաբար, փախուստի է դիմել Երրորդ ռէյխի ղեկավարութիւնը:

«alikonline.ir» - Դանիայի Սկագերակի նեղուցի յատակին յայտնաբերւել է գերմանական «U-352» սուզանաւը, որով, ենթադրաբար, փախուստի է դիմել Երրորդ ռէյխի ղեկավարութիւնը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «TV2» դանիական հեռուստաալիքը:

Նշւում է, որ սուզանաւը յայտնաբերել են Ծովային ռազմական թանգարանի աշխատակիցները Իւտլանդիայում:

Թանգարանի աշխատակիցների հաղորդմամբ՝ սուզանաւը յայտնաբերւել է 123 մետր խորութեան վրայ այն վայրի մօտակայքում, որը 1945 թւականին նշել են Մեծ Բրիտանիայի Զինւած ուժերը:

Թանգարանի տնօրէն Գերտ Նորման Անդերսէնի խօսքով՝ «U-352»-ը ամենաժամանակակից սուզանաւն էր, որը գերմանացիները կառուցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Աղբիւրը մանրամասնում է, որ Ծովային ռազմական թանգարանի աշխատակիցները չեն պլանաւորում ջրի երես հանել սուզանաւը, ահա թէ ինչու մօտ ժամանակներում չի յաջողւի պարզել՝ ինչ է գտնւում սուզանաւի ներսում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։