Հա

Այլ

19/04/2018

«Daily Express». «Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանել աշխարհում ամենաթանկ աւտոհամարանիշը»

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանւել աշխարհում ամենաթանկ աւտոմոբիլային համարանիշը՝ «F1»-ը: Դրա արժէքը 12.25 միլիոն ֆունտ ստեռլինգ է (17.5 միլիոն դոլար): 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանւել աշխարհում ամենաթանկ աւտոմոբիլային համարանիշը՝ «F1»-ը: Դրա արժէքը 12.25 միլիոն ֆունտ ստեռլինգ է (17.5 միլիոն դոլար): Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Համարանիշն աճուրդի հանած բրիտանացի աւտոմոբիլային դիզայներ Աֆզալ Քանն, ինչպէս ապրիլի 18-ին յայտնել է բրիտանական «Daily Express» թերթը, այն ձեռք է բերել 2008 թւականին 440 հազար ֆունտ ստեռլինգով (630 հազար դոլարով):

Այն ժամանակ դա ազգային ռեկորդ էր: Այդ ժամանակւանից ի վեր հազւագիւտ համարանիշերի արժէքը սրընթաց աճ է արձանագրել մեծացող պահանջարկի պատճառով: 2017 թւականին Միացեալ Թագաւորութիւնում ձեռք է բերւել շուրջ 375 հազար իւրօրինակ համարանիշ, ինչը 12 տոկոսով աւելի է նախորդ տարւայ ցուցանիշից: Քանի համարանիշի գնորդը, համարանիշ, որը եղել է նրա «Bugatti Veyron» աւտոմոբիլի վրայ, ստիպւած կը լինի լրացուցիչ 2.5 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել՝ հաշւի առնելով պետական տուրքերը:

Այսպիսով, «F1» համարանիշի արժւքը կը կազմի գրեթէ 15 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 21.5 միլիոն դոլար): Վարորդների եւ փոխադրամիջոցների թոյլատրագրման գործակալութեան տւեալներով՝ 1990 թւականից անցկացւող աւտոմոբիլային համարանիշերի վաճառքի աճուրդները շուրջ 2.3 միլիարդ ֆունտ սեռլինգի (3.3 միլիարդ դոլարի) շահոյթ են բերել, որը փոխանցւել է պետական բիւջէ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։