Հա

Այլ

21/04/2018

Ամերիկացիները կառուցել են ամենաարագընթաց աւտոմոբիլը կինոնկարահանումների համար

Միացեալ Նահանգների «Incline Dynamic Outlet» կինոստուդիան, որը մասնագիտացած է օդանկարահանումների բնագաւառում, կառուցել է աշխարհում ամենաարագընթաց խցիկ-քառը: Դրա համար նրանց հարկաւոր է եղել աւելի քան կէս միլիոն դոլար արժողութեան սարքաւորանք եւ «Lamborghini Huracan» քուպէ: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների «Incline Dynamic Outlet» կինոստուդիան, որը մասնագիտացած է օդանկարահանումների բնագաւառում, կառուցել է աշխարհում ամենաարագընթաց խցիկ-քառը: Դրա համար նրանց հարկաւոր է եղել աւելի քան կէս միլիոն դոլար արժողութեան սարքաւորանք եւ «Lamborghini Huracan» քուպէ: Աւտոմոբիլի լուսանկարները հրապարակւած են «idoaerials»-ի «Instagram»-օգտահաշւում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Աւտոմեքենայի առջեւի մասում տեղադրւած է յատուկ ամրակապ: Ուժային կարկաս եւ խցիկի կառավարման տարրեր մշակելու, իսկ յետոյ պատրաստելու համար պահանջւել է ամիսների աշխատանք: Սուպերքառում օգտագործւող կայունարարը նախագծել է «Gyro Stabilized Systems» ֆիրման, խցիկը, որը կարող է նկարահանել «8K» լուծաչափով, «Red»-ը:

«Lamborghini Huracan» խցիկ-քառը շարժման մէջ է դնում 5.2-լիտրանոց «V10» մթնոլորտային շարժիչը, որի հատոյցը կազմում է 610 ձիաուժ: Խցիկով չհանդերձւած սովորական սուպերքառը մինչեւ 100 մետր թափառք է զարգացնում 3.2 վայրկեանում, իսկ դրա առաւելագոյն արագութիւնը կազմում է ժամում աւելի քան 325 կիլոմետր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։