Հա

Այլ

21/04/2018

Գերմանիան իսպառ վաճառել է Մարքսի պատկերով զրօ եւրօ արժողութեամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը

Գերմանիայում թողարկւած՝ Կառլ Մարքսի պատկերով զրօ եւրօ անւանական արժէքով յուշանւէրային թղթադրամների առաջին տպաքանակը՝ 5 հազար օրինակի չափով, լիովին վաճառւել է ամբողջ աշխարհի գնորդներին, իւրաքանչիւր թղթադրամ վաճառւել է երեք եւրոյով:

«alikonline.ir» - Գերմանիայում թողարկւած՝ Կառլ Մարքսի պատկերով զրօ եւրօ անւանական արժէքով յուշանւէրային թղթադրամների առաջին տպաքանակը՝ 5 հազար օրինակի չափով, լիովին վաճառւել է ամբողջ աշխարհի գնորդներին, իւրաքանչիւր թղթադրամ վաճառւել է երեք եւրոյով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Abendzeitung» թերթը:

Տրիր քաղաքում զբօսաշրջութեան ոլորտում շուկայավարութեամբ զբաղւող ընկերութիւնը մարտ ամսին թողարկել է Մարքսի նկարով յուշանւէրային թղթադրամներ՝ գերմանացի փիլիսոփայի ծննդեան 200-ամեակի առթիւ, որը կը նշեն մայիսի 5-ին: «Դրանք (թղթադրամները) տարածւել են ամբողջ աշխարհում՝ մինչեւ Հարաւային Ամերիկա եւ Աւստրալիա»,- «dpa» գործակալութեանը յայտնել է զբօսաշրջութեան տեղեկատւական կենտրոնի ներկայացուցիչը: Յուշանւէրային թղթադրամների յաջողութեան ալիքին ապրիլի վերջին պլանաւորւում է տպագրել նոր տպաքանակ՝ արդէն 20 հազար օրինակի չափով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։