Հա

Այլ

21/04/2018 - 09:20

Հրապարակւել է «Mercedes-Maybach» գերշքեղ արտաճանապարհային աւտոմոբիլի լուսանկարը

Չինաստանի «Autohome» հրատարակութիւնը ձեռք է բերել «Vision Mercedes-Maybach Ultimate Luxury» կոնցեպտի՝ շքեղ արտաճանապարհային աւտոմոբիլի առաջին լուսանկարը, որի դեբիւտը յաջորդ շաբաթ կը լինի Պեկինում: 

«alikonline.ir» - Չինաստանի «Autohome» հրատարակութիւնը ձեռք է բերել «Vision Mercedes-Maybach Ultimate Luxury» կոնցեպտի՝ շքեղ արտաճանապարհային աւտոմոբիլի առաջին լուսանկարը, որի դեբիւտը յաջորդ շաբաթ կը լինի Պեկինում: Մինչ այդ հրապարակւել են միայն աւտոմոբիլի ինտերիերի թիզերները, իսկ այժմ կարելի է տեսնել թափքի առջեւի մասի դիզայնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Դատելով նախորդ թիզերներից՝ նորոյթը կը ստանայ ինտերիեր չորս նստատեղով: Սալոնը յարդարւած կը լինի սպիտակ կաշւով, բնական փայտով, ալիւմինով եւ ոսկէ ագոյցներով:

Արտաճանապարհային աւտոմոբիլի դիզայնը յիշեցնում է «Vision» շարքի նախորդ կոնցեպտը՝ «Mercedes-Maybach 6» Էլեկտրական կաբրիոլետը՝ հանդերձւած 750 ձիաուժ ուժային կայանքով: Այս նախատիպի հարդարման մէջ նոյնպէս ոսկի է օգտագործւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։