Հա

Այլ

22/04/2018 - 09:10

Ձեռքերի դող. վտանգաւո՞ր է արդեօք այն եւ ինչի՞ հետ կարող է կապւած լինել  

Շատերի մօտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստութիւն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիւանդութեան նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիւանդութիւնների մասին վկայել:

«alikonline.ir» - Շատերի մօտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստութիւն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիւանդութեան նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիւանդութիւնների մասին վկայել: Այս մասին գրում է «news.am»-ը:

Ձեռքերում դողի առաջացմանը եւ ուժեղացմանը կարող են նպաստել մի քանի գործօններ, որոնք կապւած են հիմնականում մարդու կենսակերպի հետ:

Հոգնածութիւն - Քնի որակի վատթարացումը, քնի ժամերի կրճատումը եւ հոգնածոթիւնը կարող են ձեռքերում դողի առաջացմանը յանգեցնել, յատկապէս առաւօտեան:

Կոֆէին - Կոֆէին պարունակող ըմպելիքների չարաշահումը նոյնպէս կարող է ձեռքերում դողի առաջացման պատճառ դառնալ: Օրական կոֆէինի չափաբաժինը չպէտք է գերազանցի 300 մգ.-ն:

Ստրես - Ստրեսը եւ տագնապը նոյնպէս կարող են ձեռքերի դող առաջացնել:

Դեղեր - Ձեռքերի դողի պատճառ կարող են լինել նաեւ որոշակի դեղամիջոցները, այդ թւում վահանաձեւ գեղձի հորմոնները, լիթիումը, հակադեպրեսանտները:

Բացի այդ ձեռքերի դողը կարող է առաջանալ կամ ուժեղանալ ամֆետամինի եւ կոկաինի ընդունումից յետոյ:

 

էսենցիալ դող

Եթէ ձեզ մօտ չկան վերը նշւած գործօնները, բայց միեւնոյն է անհանգստացնում է ձեռքերի դողը, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, քանի խնդիրը կարող է պայմանաւորւած լինել էսենցիալ դողի հետ՝ սա բարորակ երեւոյթ է, ոչ ծանր ժառանգական հիւանդութիւն, որի ժամանակ թեթեւ դողը միակ նախանշանն է: Այն հիմնականում ի յայտ է գալիս 50 տարեկանից յետոյ:

«Երբ դուք ոչինչ չէք անում, ձեր ձեռքերը լիովին հանգիստ են: Բայց եթէ դուք փորձում եք ինչ որ բան անել ձեքերով, դրանք սկսում են դողալ»,- էսենցիալ դողն այսպէս է նկարագրել «University of Utah»-ի նեարդաբան Լորէն Շրոքը:

Էսենցիալ դողը բաւական տարածւած խնդիր է. այն յայտնւում է 25 մարդուց մէկի մօտ: Այն հիմնականում մեծ տարիքում է առաջանում եւ աստիճանաբար ուժեղանում է: Բացի ձեռքերից դողը կարող է ազդել նաեւ ձայնի վրայ: Այս վիճակը վտանգաւոր չի համարւում, քանի որ դրա դրսեւորումները հիմնականում չափավոր են, սակայն ախտորոշման որոշումը կարեւոր է, նախեւառաջ Պարկինսոնի հիւանդութիւնը բացառելու համար:

 

Պարկինսոնի հիւանդութիւն

Պարկինսոնի հիւանդութեան ժամանակ ձեռքերի դողն աւելի լուրջ է, քան էսենցիալ դողի ժամանակ եւ այն կարող է հանգիստ վիճակում եւս դրսեւորւել:

«Պարկինսոնի հիւանդութեան ժամանակ ձեռքերի դողը կարելի է նմանեցնել փոքր առարկան գլորելու հետ, օրինակ դեղահաբերը բութ մատի եւ ցուցամատի միջեւ», - ասել է Պեէմոտ Հելքսերից նեարդաբան Գեթլին Էթէյնը:

Ժամանակի ընթացքում աւելի ակնյայտ է դառնում մարմնի կաշկանդւածութիւնը, առաջանում է անվստահ քայլւածք: Հիւանդութեան ժամանակ ձայնը կարող է խռպոտ թւալ, իսկ դէմքն աւելի քիչ շարժուն է դառնում: Միմիկայի արտայայտչականութեան նւազեցման պատճառով դէմքը կարող է աւելի տխուր թւալ:

Յարակից լուրեր

  • Որ ախտանշանների դէպքում է հարկաւոր անյապաղ դիմել սրտաբանին
    Որ ախտանշանների դէպքում է հարկաւոր անյապաղ դիմել սրտաբանին

    Վիճակագրական տւեալների համաձայն՝ մահացութեան դէպքերի մեծ մասի պատճառը սրտանոթային խնդիրներն են լինում, ուստի այս հիւանդութիւնների դէմ պայքարը կարող է օգնել զգալիօրէն երկարացնել կեանքի տեւողութիւնը:

  • Ինչո՞ւ չէք կարողանում նիհարել. 5 հաւանական պատճառ
    Ինչո՞ւ չէք կարողանում նիհարել. 5 հաւանական պատճառ

    Շատերը պնդում են, որ քիչ են ուտում, բայց չգիտես ինչու չեն նիհարում։ Ինչո՞ւ։ Փորձենք պարզել, թէ որն է խնդիրը։ 

  • ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել
    ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ:

  • Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը
    Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

    Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

  • Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»
    Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»

    Աւելորդ քաշով հիւանդները, որոնք հիւանդանոցում են յայտնւում որեւէ ինֆեկցիոն հիւանդութեան պատճառով, ապաքինւելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացութեան են յանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարութեամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։