Հա

Այլ

26/04/2018 - 08:00

Հետազօտութիւն. «Ձկան իւղը կարող է ուղեղը ստրեսից պաշտպանել»

Ձկան իւղով սննդային յաւելումները կարող են ուղեղը պաշտպանել քրոնիկական ստրեսից: Այս մասին յայտնում են «John's Hopkins University»-ի գիտնականները:

Նրանք ձկան իւղով մի քանի սննդային յաւելումները հետազօտել են փրկարարների մօտ յետվնասւածքային ստրեսային խանգարման զարգացումը կանխարգելելու գործում, որոնք զբաղւել են Ճապոնիայում 2011 թւականին աղէտալի երկրաշարժի հետեւանքների վերացմամբ:

«alikonline.ir» - Ձկան իւղով սննդային յաւելումները կարող են ուղեղը պաշտպանել քրոնիկական ստրեսից: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում են «John's Hopkins University»-ի գիտնականները:

Նրանք ձկան իւղով մի քանի սննդային յաւելումները հետազօտել են փրկարարների մօտ յետվնասւածքային ստրեսային խանգարման զարգացումը կանխարգելելու գործում, որոնք զբաղւել են Ճապոնիայում 2011 թւականին աղէտալի երկրաշարժի հետեւանքների վերացմամբ: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ սննդային յաւելումներում «Օմեգա-3» ճարպաթթուները կարող են օգնել վնասի վերականգնմանը, որն ուղեղում վնասւածքային իրադրութիւններ է առաջացնում:

Հետազօտողները ենթադրում են նաեւ, որ սննդային այս յաւելումները կարող են ուղեղը պաշտպանել քրոնիկական ստրեսի բացասական ազդեցութիւնից:

Քրոնիկական ստրեսը ուղեղի նեարդային համակարգի մշտական ակտիւութեան հետեւանքն է, որն ամբողջ օրգանիզմի վրայ բացասական ազդեցութիւն է ունենում: Ախտանիշները նման են նրանց, որոնք դիտւում են յետվնասւածքային սթերսային խանգարման ժամանակ:

Յետվնասւածքային ստրեսային խանգարման զոհերը յաճախ են յայտնել, որ ձկան իւղն իրենց օգնում է նւազեցնել դեպրեսիայի, ագրեսիայի եւ տագնապային վիճակի ախտանիշները: Առաջին անգամ 2005 թւականին են «Օմեգա-3» ճարպաթթուները կապել յետվնասւածքային ստրեսային խանգարման զոհերի շրջանում ախտանիշների վատթարացման հետ: Այդ ժամանակ պարզւել էր, որ ձկան իւղ ստացող հիւանդներն իրենց կեանքում աղէտալի իրադարձութիւններից յետոյ մի քանի ամիսների ընթացքում էականօրէն աւելի հազւադէպ են բախւել խանգարման ախտանիշների հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։