Հա

Այլ

26/04/2018 - 08:40

Հետազօտութիւն. «Արհեստական քաղցրացնող նիւթերը եւս դիաբետ ու ճարպակալում են առաջացնում»

Շաքարի վնասների մասին տեղեկութիւնների տարածւածութեանը զուգահեռ՝ մարդիկ սկսել են աւելի յաճախ օգտագործել զրոեական կալորիականութեամբ արհեստական քաղցրացնող նիւթերը: Սակայն վերջին շրջանում այս քաղցրացնող նիւթերի վնասի մասին աւելի շատ նոր տեղեկութիւններ են յայտնւում, եւ հիմա գիտնականները նախազգուշացնում են, որ դրանք շաքարից գուցէ աւելի վտանգաւոր են, աւելին՝ «դիետիկ» գազաւորւած ըմպելիքները, որոնք շաքարի փոխարինողներ են պարունակում, նպաստում են դիաբետի եւ ճարպակալման զարգացմանը:

«alikonline.ir» - Շաքարի վնասների մասին տեղեկութիւնների տարածւածութեանը զուգահեռ՝ մարդիկ սկսել են աւելի յաճախ օգտագործել զրոեական կալորիականութեամբ արհեստական քաղցրացնող նիւթերը: Սակայն վերջին շրջանում այս քաղցրացնող նիւթերի վնասի մասին աւելի շատ նոր տեղեկութիւններ են յայտնւում, եւ հիմա գիտնականները նախազգուշացնում են, որ դրանք շաքարից գուցէ աւելի վտանգաւոր են, աւելին՝ «դիետիկ» գազաւորւած ըմպելիքները, որոնք շաքարի փոխարինողներ են պարունակում, նպաստում են դիաբետի եւ ճարպակալման զարգացմանը: Գրում է «news.am»-ը:

«Medical College of Wisconsin»-ի գիտնականները Ամերիկեան ֆիզիոլոգիական միութեան (American Physiological Society) ապրիլի 21-25-ը Քալիֆորնիայում անցկացւող ամենամեայ Փորձարարական կենսաբանութիւն (Experimental Biology) համաժողովի ընթացքում ներկայացրել են իրենց նոր հետազօտութեան արդիւնքները, որն այսօրւայ դրութեամբ ամենախոշորն է: Հետազօտութեան շրջանակում նրանք շաքարի եւ դրա փոխարինողների օգտագործումից յետոյ հետեւել են օրգանիզմում կատարւող կենսաքիմիական փոփոխութիւններին:

«Չնայած մեր սննդակարգում յայտնւել են զրօ կալորիականութեամբ արհեստական քաղցրացնող նիւթեր, մինչեւ հիմա նկատւում է ճարպակալման եւ դիաբետի կտրուկ աճ,- ասել է հետազօտութեան հեղինակ բժիշկ Բրայեան Հոֆմանը: - Մեր հետազօտութիւններում ինչպէս շաքարը, այնպէս էլ արհեստական քաղցրացնող նիւթերն, ըստ երեւոյթին, ճարպակալման եւ դիաբետի հետ կապւած բացասական հետեւանքներ են առաջացնում, չնայած շատ տարբեր մեխանիզմների միջոցով»:

Գիտնականները առնետների մի խմբին կերակրել են գլիւկոզայի կամ ֆրուկտոզայի (շաքարի տեսակներ) մեծ պարունակութեամբ սնունդով, իսկ միւսին՝  ասպարտամով կամ կալիումի ացեսուլֆամով (զրօ կալորիականութեամբ սովորական արհեստական քաղցրացնող նիւթեր): Հետազօտողները 3 շաբաթ յետոյ զգալի տարբերութիւններ են յայտնաբերել ճարպի եւ արեան նմուշներում ամինաթթուների խտութիւններում:

Արդիւնքները ցոյց են տալիս, որ արհեստական քաղցրացնող նիւթերը օրգանիզմում ճարպի մշակման եւ էներգիայի ստացման միջոցը փոխում են: Բացի այդ՝ արյան մէջ կուտակւում է կալիումի ացեսուլֆամ, որի մեծ խտութիւնը վնասակար ազդեցութիւն է ունենում արիւնատար անօթների ներքին մակերեւոյթի բջիջների վրայ:

«Մենք տեսնում ենք, որ շաքարի չափաւոր օգտագործման դէպքում օրգանիզմում գործում է այն մշակելու մեխանիզմը: Երբ այս համակարգը երկարատեւ ժամանակահատւածում գերծանրաբեռնւում է, այս մեխանիզմը կործանւում է,- ասում է Հոֆմանը: - Մենք նաեւ նկատել ենք, որ շաքարի փոխարինումը ոչ կալորիական արհեստական քաղցրացնող նիւթերով բացասական փոփոխութիւններ է առաջացնում ճարպային եւ էներգետիկ մետաբոլիզմում»:

Հետազօտութեան արդիւնքները յստակ պատասխան չեն տալիս, թէ որն է աւելի վատ՝ շաքա՞րը, թէ՞ արհեստական քաղցրացնող նիւթերը, այս հարցը հետագայ հետազօտութիւն է պահանջում: Մինչ այդ գիտնականները խորհուրդ են տալիս չափաւոր օգտագործել ինչպէս շաքարը, այնպէս էլ նրա փոխարինողները:

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։