Հա

Այլ

26/04/2018

Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել

Նախկինում շատերը համոզւած էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից յետոյ: Հիմա արդէն յայտնի է, որ երեկոյեան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոեան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի:

«alikonline.ir» - Նախկինում շատերը համոզւած էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից յետոյ: Հիմա արդէն յայտնի է, որ երեկոյեան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոեան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի: Գրում է «news.am»-ը:

 

Ձուկ

Ձուկը հարուստ է ոչ միայն սպիտակուցով, այլեւ «Օմեգա-3» ճարպաթթւով, որոնք անօթները մաքրում են խոլեստերինի նստւածքներից, այս պատճառով ձուկը պէտք է լինի իւրաքանչիւր մարդու առողջ սննդակարգի մասը: Ձուկ կարելի է ուտել նաեւ երեկոյեան, սակայն խորհուրդ չի տրւում այն տապակել, նախընտրելի է եփած կամ գոլորշու վրայ պատրաստւած ձուկը:

 

Թռչնամիս

Թռչնամիսը սպիտակուցներ եւ տրիպտոֆան ամինաթթու է պարունակում, որը բարելաւում է տրամադրութիւնը եւ բարձրացնում քնի հորմոն մելատոնինի մակարդակը: Եթէ երեկոյեան եփած թռչնամիս ուտէք (ցանկալի է՝ կրծքամիս), օրգանիզմն այս ընթրիքը արագ կը մարսի, այն ճարպային շերտեր չի առաջացնի:

 

Բանջարեղէն

Բանջարեղէնը մեծ քանակութեամբ բջջանիւթ եւ քիչ կալորիաներ է պարունակում, իսկ մարսողութիւնը չի ծանրացնում: Դրանից բացի, բանջարեղէնը աղիները մաքրում է՝ ակտիւացնելով ճարպային նիւթերի դուրսբերումը: Թարմ կամ եփած/շոգեխաշած բանջարեղէնը պէտք է ուտել ե՛ւ օրւայ ընթացքում, ե՛ւ երեկոյեան:

 

Կեֆիր եւ մածուն

Կեֆիրը եւ մածունը մարսողութեան համար օգտակար բակտերիաների հոյակապ աղբիւր են:

 

Կաթ

Կաթը պարունակում է սպիտակուց եւ կալցիում, որոնց համադրութիւնը նեարդային համակարգը կազդուրում է, ինչպէս նաեւ մաշկը երիտասարդացնում: Համարւում է նաեւ, որ տաք կաթն օգնում է արագ քնելուն:

 

Մասնագէտները յիշեցնում են, որ պէտք է ընթրել քնից գոնէ 3 ժամ առաջ, սակայն դէպի անկողին ուղեւորւելուց առաջ կարելի է ձեռքի հետ թեթեւ ուտել:

Յարակից լուրեր

  • Կաթը վաղաժամ մահից փրկում է
    Կաթը վաղաժամ մահից փրկում է

    Օրական կաթնամթերքի երեք չափաբաժնի օգտագործումը կապւած է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ վաղաժամ մահւան հաւանականութեան նւազման հետ: Այսպիսի եզրակացութեան են յանգել Մաքմասթերի համալսարանի (Կանադա) գիտնականները, նշւած է «MedicalXpress»-ի մամուլի հաղորդագրութեան մէջ:

  • Պարզ մթերքները կօգնեն լրացնել մագնիումի պակասը օրգանիզմում
    Պարզ մթերքները կօգնեն լրացնել մագնիումի պակասը օրգանիզմում

    Մագնիումը կարեւոր բաղադրիչ է մարդու օրգանիզմում երեք հարիւր կենսաքիմիական ռէակցիաների համար: Բացի այդ, այն ամրացնում է ոսկորները, ինչպէս նաեւ կարեւոր դեր է խաղում արեան մէջ շաքարի մակարդակը կարգաւորելու գործընթացում: 

  • Չափից աւելի ուտելու պատճառն ուղեղի մէջ է
    Չափից աւելի ուտելու պատճառն ուղեղի մէջ է

    Պատճառը, ինչի համար մարդկանց համար այդքան դժւար է հրաժարւել չիպսերի աւելորդ չափաբաժնից կամ կոնֆետների տուփից, կարող է թաքնւած լինել նրանց ուղեղում, աւելի ճիշտ՝ դրա՝ սննդային «պարգեւներին» արձագանգի մէջ:

  • 6 օգտակար մթերք, որոնք չարժի ուտել դատարկ ստամոքսով
    6 օգտակար մթերք, որոնք չարժի ուտել դատարկ ստամոքսով

    Որոշ մթերքներ, չնայած իրենց օգտակարութեանը, խորհուրդ չի տրւում ուտել դատարկ ստամոքսով։

  • Կանանց ինչպիսի՞ սնունդը կօգնի կնճիռներից խուսափել
    Կանանց ինչպիսի՞ սնունդը կօգնի կնճիռներից խուսափել

    Կանայք կարող են երիտասարդութեան պահպանման բաղադրատոմսը գտնել մրգի սովորական սկահակում, յայտնում են Ռոթերդամի Էրազմուս համալսարանի Բժշկական կենտրոնի (Erasmus Medical Centre) գիտնականները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։