Հա

Այլ

28/04/2018 - 08:00

Գիտնականները պարզել են, թէ որ շոկոլադն է օգտակար առողջութեան համար

Կակաոյի բարձր պարունակութեամբ մուգ շոկոլադի գործածումը բարելաւում է իմունիտետը եւ բարձրացնում ուղեղի ակտիւութիւնը: 

«alikonline.ir» - Կակաոյի բարձր պարունակութեամբ մուգ շոկոլադի գործածումը բարելաւում է իմունիտետը եւ բարձրացնում ուղեղի ակտիւութիւնը: Ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս եզրակացութեանն են յանգել ԱՄՆ-ի Լոմա Լինդա համալսարանի բժիշկները, նրանց աշխատութեան մասին գրել է «EurekAlert»-ը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Իրենց աշխատութիւնում գիտնականները կենտրոնացել են օրգանիզմի վրայ կակաոյի ազդեցութեան վրայ, մինչդեռ նախորդ հետազօտութիւնները վերաբերում էին առաւելապէս մարդու վրայ շաքարի ներգործութեան ուսումնասիրմանը: Հետազօտութեան ընթացքում պարզւել է, որ առնւազն 70 տոկոս կակաոյի պարունակութեամբ շոկոլադի ամենօրեայ գործածումը դրական ազդեցութիւն է գործում մարդու իմունիտետի վրայ: Գիտափորձերը ցոյց են տւել, որ շոկոլադը բարելաւում է միբջիջային ազդանշանային ուղիները, որոնք մասնակցում են իմունային հակազդման համար պատասխանատու T-բջիջների ակտիւացմանը:

Բացի դրանից, ընդամենը 48 գրամ շոկոլադի գործածումը բաւական է ուսուցման եւ մտապահելու ունակութեան բարելաւման համար: Այսպէս, էլեկտրաէնցեֆալոգրաման ուղեղի ակտիւութեան բարձրացում է բացայայտել գամմա-տիրոյթում (25-ից մինչեւ 100 հերց յաճախութիւնում):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։