Հա

Այլ

28/04/2018

«Singapore Airlines»-ը գործարկում է աշխարհի ամենաերկարատեւ անվայրէջք չւերթը

«Singapore Airlines» աւիաընկերութիւնը մտադիր է գործարկել ամենաերկարատեւ անվայրէջք չւերթը, որը կը կապի Սինգապուրը եւ Նիւ Եօրքը: Ինչպէս ապրիլի 27-ին յայտնել է «The Straits Times» թերթը, թռիչքը կը տեւի 19 ժամ: 

«alikonline.ir» - «Singapore Airlines» աւիաընկերութիւնը մտադիր է գործարկել ամենաերկարատեւ անվայրէջք չւերթը, որը կը կապի Սինգապուրը եւ Նիւ Եօրքը: Ինչպէս ապրիլի 27-ին յայտնել է «The Straits Times» թերթը, թռիչքը կը տեւի 19 ժամ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս հրատարակութեանը հաստատել է աւիափոխադրողի ներկայացուցիչը, ընկերութեան կանոնաւոր չւերթները այս տարւայ երրորդ եռամսեակից կը սկսւեն «Airbus 350-900» ինքնաթիռներով: Թերթը նաեւ նշել է, որ այս նորագոյն օդանաւերը միայն վերջերս են արտադրողից մատակարարւել ընկերութեանը: Ընդամենը փոխադրողը նմանօրինակ եօթ ինքնաթիռների պատւէր է տեղաբաշխել:

Առաջիկայում նաեւ անվայրէջք թռիչքներ կը սկսւեն Սինգապուրից Լոս Անջելէս: «Singapore Airlines»-ը մինչեւ 2008 թւականը թռիչքներ էր իրականացնում դէպի ԱՄՆ, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի անկման պատճառով չւերթները դադարեցւեցին: Բայց այնուհետեւ 2016 թւականին վերսկսւեց ուղիղ հաղորդակցութիւնը Սինգապուրի եւ Սանֆրանցիսկոյի միջեւ: Ներկայում ամենաերկարատեւ անվայրէջք թռիչքի ռեկորդը պատկանում է «Qatar Airways» աւիաընկերութեանը, որը կանոնաւոր չւերթներ է իրականացնում Դոհայից Օքլենդ: Թռիչքը տեւում է 18 ժամ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։