Հա

Այլ

29/04/2018

Մսից հրաժարւելը կարող է կանխել իւրաքանչիւր երրորդ վաղաժամ մահը

Մեր երկրագնդում իւրաքանչիւր երրորդ վաղաժամ մահ կարելի է կանխել, եթէ մարդկութիւնը սկսի աւելի հազւադէպ օգտագործել միս։ 

«alikonline.ir» - Մեր երկրագնդում իւրաքանչիւր երրորդ վաղաժամ մահ կարելի է կանխել, եթէ մարդկութիւնը սկսի աւելի հազւադէպ օգտագործել միս։ Նման եզրակացութեան են յանգել Հարւարդի համալսարանի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Նրանց խօսքով՝ մարդկանց մեծ մասը թերագնահատում է բուսական սննդակարգի առաւելութիւնները։ Եւ այսպէս, միայն ԱՄՆ-ում ամէն տարի բուսական սննդակարգը կարող էր կանխել մէկ միլիոն վաղաժամ մահեր, շատ աւելին, քան մինչ այդ էր համարւում։ Երկար տարիներ տարբեր երկրների փորձագէտներ փորձում են գտնել մարդու առողջութեան համար ամենաօգտակար սննդակարգը։ Ու ահա հիմա գիտնականները վստահեցնում են, որ ամենաօգտակարը բուսական սննդակարգն է։

Հետազօտողները նախկինում էլ են ապացուցել, որ բուսական սննդակարգը կապակցւած է քրոնիկ հիւանդութիւնների ռիսկի նւազման հետ, քանի որ դրա երկրպագուները քիչ քանակութեամբ յագեցած ճարպ ու խոլեստերին են գործածում, որը կապակցւած է սրտանօթային համակարգի հիւանդութիւնների հետ։ Բացի դրանից՝ բուսական սննդակարգը պարունակում է մեծ քանակութեամբ պաշտպանական տարրեր, այդ թւում վիտամիններ «С» ու «Е»-ն, դիետիկ մանրաթելեր, ֆոլաթթու, մագնիում ու քիմիկատներ։

Հէնց այդ պատճառով էլ բուսակերները ընդհանուր առմամբ «վատ» խոլեստերինի աւելի ցածր մակարդակ ունեն, զարկերակային ճնշման ու մարմնի զանգւածի աւելի առողջ ցուցանիշներ։ Իսկ այդ բոլոր գործօնները ուղիղ ազդեցութիւն ունեն կեանքի տեւողութեան ու քրոնիկ հիւանդութիւնների ռիսկի նւազման վրայ։

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ բուսական սննդակարգի առաւելութիւնները աւելի զգալի են, քան մինչ այդ էր ներկայացւում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։