Հա

Այլ

05/05/2018 - 08:00

ԱՀԿ-ն յայտարարել է աշխարհում ամենամաքուր օդով երկիրը

Ֆինլանդիայում արձանագրւել է աշխարհում օդի լաւագոյն որակը, այս արձանագրումն է արել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) հետազօտութիւնը:

«alikonline.ir» - Ֆինլանդիայում արձանագրւել է աշխարհում օդի լաւագոյն որակը, այս արձանագրումն է արել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) հետազօտութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս նշում են ԱՀԿ-ի փորձագէտները, Ֆինլանդիայում փոշու միկրոմասնիկների պարունակութիւնը կազմում է միջին հաշւով 6 միկրոգրամ մէկ խորանարդ մետրի մէջ, սա ամենացածր ցուցանիշն է աշխարհում: Բացի Ֆինլանդիայից, վարկանիշի առաջատարների շարքում են Էստոնիան, Շւեդիան, Նորւեգիան եւ Իսլանդիան: «Մանր մասնիկների առաւել բարձր պարունակութիւններ, այսինքն՝ օդի ամենավատ որակ, գրանցւած են Մերձաւոր եւ Հեռաւոր Արեւելքի, ինչպէս նաեւ Աֆրիկայի երկրներում:

Այդ երկրներում օդում մանր մասնիկների պարունակութիւններն աւելի քան տասնապատիկ բարձր են վարկանիշի առաջատար երկրների համեմատութեամբ»,- ընդգծել են հետազօտողները: ԱՀԿ-ի տւեալների համաձայն՝ օդի ամենացածր որակն արձանագրւել է Ուգանդայում, Մոնղոլիայում, Կատարում եւ Կամերունում: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը հետազօտութիւնը կատարել է 2008-ից մինչեւ 2016 թւականն ընկած ժամանակահատւածում հարիւր տարբեր երկրներում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։