Հա

Այլ

05/05/2018

Գիտնականներ. «Բոյսերը միմեանց հետ «շփւում են» հողի մէջ քիմիական գոյացումների միջոցով»

Միեւնոյն տեսակի բոյսերը «շփւում են» քիմիական այն գոյացումների միջոցով, որոնք դրանք արմատներով թողնում են հողում: Այդ կերպ նրանք միմեանց նախազգուշացնում են պոտենցիալ կերպով վտանգաւոր հարեւանների մասին, որպէսզի սկսեն արագ աճել եւ չմնալ ստւերում:

«alikonline.ir» - Միեւնոյն տեսակի բոյսերը «շփւում են» քիմիական այն գոյացումների միջոցով, որոնք դրանք արմատներով թողնում են հողում: Այդ կերպ նրանք միմեանց նախազգուշացնում են պոտենցիալ կերպով վտանգաւոր հարեւանների մասին, որպէսզի սկսեն արագ աճել եւ չմնալ ստւերում:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս եզրակացութեանն են յանգել Ուպսալայի Շւեդիայի գիւղատնտեսական համալսարանի գիտնականները, որոնց հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «Plos One» հանդէսում: «Եթէ մեզ հարեւանները դուր չեն գալիս, ապա մենք կարող ենք տեղափոխւել,- մեջբերում է «The Guardian» թերթը հետազօտութեան ղեկավար Վելեմիր Նինկովիչի խօսքը:- Բոյսերն այդ հնարաւորութիւնը չունեն: Դրանք յարմարւել են դրան եւ օգտագործում են ազդանշաններ, որպէսզի խուսափեն վիճելի իրավիճակներից եւ ապագայում նախապատրաստւեն մրցակցութեան», հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։