Հա

Այլ

Շաբաթ, 05 Մայիսի 2018 09:10

Գիտնականները պատմել են, թէ մարդիկ երբ կը կարողանան յաղթել քաղցկեղն ու ծերացումը

Տասը տարի յետոյ հնարաւոր է բջիջների ստեղծում, որոնք անխոցելի կը լինեն վիրուսների, քաղցկեղի, ծերացման, ճառագայթման եւ սառչելու նկատմամբ:

«alikonline.ir» - Տասը տարի յետոյ հնարաւոր է բջիջների ստեղծում, որոնք անխոցելի կը լինեն վիրուսների, քաղցկեղի, ծերացման, ճառագայթման եւ սառչելու նկատմամբ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել են «Genome Project»-ի ծագումնաբանները:

Իրենց յայտարարութիւնները գիտնականները հիմնաւորում են աղիքային ցուպիկի մանրէի բջջի վրայ կատարւած փորձով: Մասնագէտների խօսքով՝ մանրէի համագէնի վրայ կատարւել են 321 փոփոխութիւններ, ինչից յետոյ բջիջն անընկալունակ է դարձել վիրուսների նկատմամբ:

Սակայն, նշում են ծագումնաբանները, բոյսի կամ կաթնասունի համագէնը վերածրագրաւորելու համար աւելի շատ ջանքեր կը պահանջւեն: «Մարդու գէնի մէջ իւրաքանչիւր սպիտակուցի վերածրագրաւորումն, օրինակ, կը պահանջի 400 հազար փոփոխութիւն»,- ասել է Հարւարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորդ Չերչը «Stat» պորտալում հրապարակւած հարցազրոյցում՝ յաւելելով, որ մարդու 20 հազար գէներից անհրաժեշտ է հեռացնել աւելորդ կոդոնները (ծագումնաբանական կոդի միաւորները): Ըստ որում գիտնականները վստահութիւն են յայտնել, որ ցանկալի արդիւնքների կարելի է հասնել արդէն տասը տարի յետոյ: Բացի դրանից, ծագումնաբանների խօսքով՝ մարդու գէները կարելի կը լինի ծրագրաւորել այն կերպ, որ մարդիկ անընկալունակ դառնան ճառագայթման, ծերացման եւ ցրտի նկատմամբ, ինչպէս նաեւ զգալիօրէն կրճատեն քաղցկեղի առաջացման վտանգը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ