Հա

Այլ

09/05/2018 - 08:00

«Ռուբիկ»-ի խորանարդի հաւաքման նոր ռեկորդ է սահմանւել

22-ամեայ աւստրալացին «Ռուբիկ»-ի խորանարդի հաւաքման նոր ռեկորդ է սահմանել՝ խնդիրը լուծելով 4.22 վայրկեանում: 

«alikonline.ir» - 22-ամեայ աւստրալացին «Ռուբիկ»-ի խորանարդի հաւաքման նոր ռեկորդ է սահմանել՝ խնդիրը լուծելով 4.22 վայրկեանում: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Cnet» պարբերականը։

Նոր ռեկորդը սահմանւել է Մոլբուրնում միջազգային մրցումներիում։ Ռեկորդի հեղինակ Ֆելքիս Զեմդեգսը մէկ անգամ արդէն ամենարագն էր ճանաչւել 2016 թւականին՝ հաւաքելով այն 4.73 վայրկեանում։ Բայց այդ ռեկորդը գերազանցել է ամերիկացի Պատրիկ Պոնսը՝ հաւաքելով խորանարդը 4.69 վայրկեանում։  

2015 թւականին Զեմդեգսը «Ռուբիկ»-ի խորանարդի հաւաքման ռեկորդ է սահմանել՝ մէկ ձեռքով հաւաքելով 6.88 վայրկեանում։ 2013 թւականին նա Լաս Վեգասի առաջնութիւնում ճանաչւել է «Ռուբիկ»-ի խորանարդի լաւագոյն հաւաքողը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։