Շաքարախտի դէպքում սխալ է յոյս դնել միայն ճիշտ դիետայի վրայ. արեան մէջ գլիւկոզայի մակարդակի արդիւնաւէտ վերահսկման համար անհրաժեշտ է նաեւ ֆիզիկապէս ակտիւ լինել եւ, իհարկէ՝ ընդունել բժշկի կողմից նշանակւած դեղորայքը: Սակայն շաքարախտի դէպքում դիետան եւս չափազանց կարեւոր է. որոշ մթերքներ բարելաւում են ինքնազգացողութիւնը եւ օգնում խուսափել արեան մէջ գլիւկոզայի մակարդակի մեծ տատանումներից:
«alikonline.ir» - Շաքարախտի դէպքում սխալ է յոյս դնել միայն ճիշտ դիետայի վրայ. արեան մէջ գլիւկոզայի մակարդակի արդիւնաւէտ վերահսկման համար անհրաժեշտ է նաեւ ֆիզիկապէս ակտիւ լինել եւ, իհարկէ՝ ընդունել բժշկի կողմից նշանակւած դեղորայքը: Սակայն շաքարախտի դէպքում դիետան եւս չափազանց կարեւոր է. որոշ մթերքներ բարելաւում են ինքնազգացողութիւնը եւ օգնում խուսափել արեան մէջ գլիւկոզայի մակարդակի մեծ տատանումներից: Գրում է «news.am»-ը:
Դդմի սերմեր
Դդմի սերմերի մէջ մեծ քանակութեամբ մագնիում եւ օմեգա-3 ճարպաթթուներ կան, որոնք արագացնում են «վնասակար» խոլեստերինի եւ աւելցուկային շաքարի արտանետումն օրգանիզմից: Հետեւաբար, ցանկալի է դդմի սերմերն աւելացնել ամենօրեայ սննդակարգի մէջ՝ չմոռանալով, սակայն, որ դրանք շատ կալորիական են. 100 գրամը մօտ 450 կ.կալ. է պարունակում:
Թեփեր ու ամբողջական հացահատիկային մթերքներ
Ցորենի եւ վարսակի թեփերը, ինչպէս նաեւ ամբողջական հացահատիկային մթերքները նպաստում են արեան անօթների՝ խոլեստերինից մաքրմանը, ինչպէս նաեւ կարգաւորում են գլիւկոզայի մակարդակն արեան մէջ:
Ընկոյզ
Ընկոյզը շատ մարգանեց եւ ցինկ է պարունակում, ինչը նպաստում է արեան մէջ շաքարի մակարդակի նւազեցմանը: Բացի այդ, շաքարի աւելցուկի հետ պայքարել օգնում է բջջանիւթերի մեծ քանակութիւնը, ճարպաթթուները, կալցիումը եւ վիտամին D-ն, որոնք առկայ են ընկոյզի մէջ:
Լոբի
Լոբազգիները բջջանիւթերի եւ հակաօքսիդանտների գերազանց բնական աղբիւր են, որոնք բարելաւում են արեան կազմը եւ ակտիւացնում են ճարպային նիւթափոխանակութիւնը:
Աւոկադօ
Աւոկադոյի օգտագործումը, ըստ մասնագէտների, օգնում է նւազեցնել գլիւկոզայի մակարդակը՝ դրանում մոնոսախարիդի մաննոգեպտուլոզի առկայութեան շնորհիւ: Բժիշկները շաքարախտով հիւանդներին խորհուրդ են տալիս օգտագործել այս պտուղը առնւազն շաբաթը երկու անգամ: