Հա

Այլ

09/05/2018

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ բոլոր ճանապարհներն իսկապէս Հռոմ են տանում

Շտուտգարդից «Moovel Lab» խումբը քաղաքներում շարժունակութեան ուսումնասիրութեան շրջանակում հետազօտել է Եւրոպայում վերգետնեայ երթուղիները: Ճանապարհների ցանցում, որն ընդգրկում է 26.503452 քառ. կմ., գիտնականներն առանձնացրել են 486.713 մեկնակէտ, որտեղից պատրաստւել են յայտնւել Հռոմում, եւ դրանք դրել են եւրոպական փողոցների քարտէզի վրայ:

«alikonline.ir» - Շտուտգարդից «Moovel Lab» խումբը քաղաքներում շարժունակութեան ուսումնասիրութեան շրջանակում հետազօտել է Եւրոպայում վերգետնեայ երթուղիները: Ճանապարհների ցանցում, որն ընդգրկում է 26.503452 քառ. կմ., գիտնականներն առանձնացրել են 486.713 մեկնակէտ, որտեղից պատրաստւել են յայտնւել Հռոմում, եւ դրանք դրել են եւրոպական փողոցների քարտէզի վրայ: Յատուկ նախագծի համար մշակւած ալգորիթմից 5 ժամ է պահանջւել՝ յանձնարարւած կէտերից մինչեւ Իտալիայի մայրաքաղաք ամենակարճ երթուղին կազմելու համար: Հետազօտութեան ժամանակ օգտագործւել են «Open Street Map»-ի տւեալները եւ բաց ելակէտային կոդով ծրագրային ապահովումը: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «moya-planeta.ru»-ն: 

Արդիւնքում քարտէզ է ստացւել, որի վրայ բոլոր ճանապարհները Հռոմ են տանում: Որքան յաճախ է օգտագործւել որոշակի երթուղին, քարտէզի վրայ այնքան աւելի հաստ գծով է նշւել: Հռոմէական կայսրութիւնը ծաղկման ժամանակաշրջանում ամբողջ Եւրոպայում ճանապարհների ընդարձակ ցանց էր ստեղծել՝ Մեծ Բրիտանիայից մինչեւ Թուրքիա, 113 նահանգները միացնելով աւելի քան 80 հազար կմ. երկարութեամբ 373 երթուղիներով: Մինչ օրս Եւրոպայի հիմնական մայրուղիները գոյութիւն ունեն հին հռոմէական ճանապարհների տեղում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։