Հա

Այլ

Շաբաթ, 12 Մայիսի 2018 08:00

Գիտնականները պարզել են, ինչպէս են մրջիւնները տարածւել Երկրով

Մրջիւններն արագ իւրացնում են Երկրի տարածքները, որտեղ նախկինում չեն ապրել: Ակամայից նրանց օգնում է մարդը. գլոբալացման դարաշրջանում ընդլայնւած տրանսպորտային հաղորդակցութիւնն ու միջազգային առեւտրի զարգացումը հնարաւորութիւն են տալիս միջատներին հսկայական հեռաւորութիւններ անցնել: 

«alikonline.ir» - Մրջիւններն արագ իւրացնում են Երկրի տարածքները, որտեղ նախկինում չեն ապրել: Ակամայից նրանց օգնում է մարդը. գլոբալացման դարաշրջանում ընդլայնւած տրանսպորտային հաղորդակցութիւնն ու միջազգային առեւտրի զարգացումը հնարաւորութիւն են տալիս միջատներին հսկայական հեռաւորութիւններ անցնել: Այս եզրակացութեանն են յանգել Լոզանի համալսարանի գիտնականները: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Մրջիւնների տարածման գործընթացներն աւելի լաւ հասկանալու համար հետազօտողներ Կլէօ Բերտելսմայէրը եւ Լորան Քելէրը վերլուծել են ԱՄՆ-ի եւ Նոր Զելանդիայի օդանաւակայաններում եւ նաւահանգիստներում հաւաքւած տւեալները: Պարզւել է, որ անցեալ 100 տարիների ընթացքում հեռաւոր երկրներից ներկրւած մրջիւններին այստեղ աւելի քան 4 հազար 500 անգամ են յայտնաբերել:

ԱՄՆ-ում  75 տոկոս դէպքերում, ինչպէս գիտնականները հաստատել են, միջատները եկել են ոչ թէ իրենց «հայրենիքից», այլ միւս շրջաններից:

Նոր Զելանդիայում այս ցուցանիշը աւելի բարձր է` մօտ 90 տոկոս: «Երկու դէպքերում էլ միջատները ներթափանցել են աշխարհագրօրէն մօտ գօտիներից:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ