Հա

Այլ

12/05/2018

«Mercedes-AMG»-ն մտադիր է 805-ուժանոց հիբրիդ թողարկել

«Mercedes-AMG»-ի ղեկավար Թոբիաս Մոերսը «Digital Trends» հրատարակութեանը տւած հարցազրոյցում հաւաստել է, որ ընկերութիւնը մտադիր է ապագայում ներկայացնել 805-ուժանոց հիբրիդային ուժային կայանքի ապրանքային տարբերակը: 

«alikonline.ir» - «Mercedes-AMG»-ի ղեկավար Թոբիաս Մոերսը «Digital Trends» հրատարակութեանը տւած հարցազրոյցում հաւաստել է, որ ընկերութիւնը մտադիր է ապագայում ներկայացնել 805-ուժանոց հիբրիդային ուժային կայանքի ապրանքային տարբերակը: Այն անցեալ տարւայ գարնանը ներկայացւել է «Mercedes-AMG GT Concept»-ի նախատիպում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Կոնցեպտ-քառի հիբրիդային կայանքի հիմքում ընկած էր չորսլիտրանոց «երկտուրբաութեակը»: Այն լրացրել են սեդանի հետին սռնիի վրայ գտնւող էլեկտրաշարժիչը եւ թեթեւ եւ գերհզօր մարտկոցների լրակազմը: Դրա շնորհիւ «Mercedes-AMG GT Concept»-ը կարող է ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի հասնել երեք վայրկեանից էլ պակաս ժամանակում: Կուտակիչների մանրամասն բնութագրերը եւ ընթացքի պաշարի վերաբերեալ տւեալները չեն հրապարակւել: Ընկերութիւնում միայն նշել են, որ դրանք «տպաւորիչ» են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։