Հա

Այլ

Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 08:00

Հռոմի պապի «Lamborghini»-ն Մոնակոյի աճուրդում վաճառւել է 715 հազար եւրոյով

Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպիտակ «Lamborghini Huracan» սուպերքարը Մոնակոյում՝ «Sotheby's» աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառւել է 715 հազար եւրոյով:

«alikonline.ir» - Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպիտակ «Lamborghini Huracan» սուպերքարը Մոնակոյում՝ «Sotheby's» աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառւել է 715 հազար եւրոյով: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «ANSA» գործակալութիւնը։

Այսպիսով, Հռոմի պապի աւտոմեքնայի արժէքը գրեթէ 4 անգամ գերազանցել է նմանատիպ մեքենաների շուկայական արժէքը։ Որպէս կանոն, «Lamborghini Huracan» մակնիշի մեքենաների գինը մեկնարկում է 183 հազար եւրոյից։

Գործակալութիւնը նշում է, որ մեքենայի վաճառքից ստացւած միջոցները կը ծախսւեն բարեգործական նպատակներով՝ մասնաւորապէս, ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գործողութիւնների հետեւանքով տեղահանւած քրիստոնեայ փախստականներին կը տրամադրւի որպէս օգնութիւն Իրաք վերադառնալու համար։  

Ոսկեգոյն երիզներով սպիտակ աւտոմեքենան Հռոմի պապին իտալական ապրանքանիշը նւիրել էր 2017 թւականի նոյեմբերին «Lamborghini»-ի ղեկավարութեան հետ Ֆրանցիսկոս պապի ընդունելութեան ժամանակ։

«Lamborghini»-ն առաջին ընկերութիւնը չէ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին տրանսպորտային միջոց է նւիրում։ Աւելի վաղ Վատիկանը աճուրդում վաճառել էր «Harley-Davidson» մոտոցիկլը։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ