Հա

Այլ

14/05/2018 - 08:05

Ինչպէս պահպանել տեսողութիւնը հասուն տարիքում. 5 օգտակար խորհուրդ

Մինչեւ 65 տարեկան շատերը բախւում են տեսողական խնդիրների, այդ թւում կուրութեան յանգեցնող հիւանդութիւնների։ Հիմնականում կուրութեան պատճառ է դառնում աչքերի 4 հիւանդութիւն՝ տարիքային մակուլեար դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան), դիաբետիկ ռետինոպատիան, գլաուկոման ու կատարակտան։ Քանի որ այդ հիւանդութիւնները ցաւեր չեն առաջացնում ու յաճախ երկար ժամանակ առանց ախտանշանների են անցնում, մարդիկ երկար ժամանակ բժշկի չեն դիմում։

«alikonline.ir» - Մինչեւ 65 տարեկան շատերը բախւում են տեսողական խնդիրների, այդ թւում կուրութեան յանգեցնող հիւանդութիւնների։ Հիմնականում կուրութեան պատճառ է դառնում աչքերի 4 հիւանդութիւն՝ տարիքային մակուլեար դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան), դիաբետիկ ռետինոպատիան, գլաուկոման ու կատարակտան։ Քանի որ այդ հիւանդութիւնները ցաւեր չեն առաջացնում ու յաճախ երկար ժամանակ առանց ախտանշանների են անցնում, մարդիկ երկար ժամանակ բժշկի չեն դիմում։ Ինչպէ՞ս կարելի է խուսափել այդ խնդիրներից։ Այդ մասին մի քանի օգտակար խորհուրդ են տւել «American Academy of Ophthalmology» ակադեմիայի մասնագէտները։ Գրում է «news.am»-ը:

1. Անցէք աչքերի ամբողջական հետազօտութիւն 40 տարեկանում 

Հիւանդութիւնների կամ տեսողութեան փոփոխութիւնների վաղ ախտանշանները հէնց այդ տարիքում են դրսեւորւում։ Ինչպէս արդէն նշեցինք, հիմնականում այդ խնդիրները երկար ժամանակ որեւէ ախտանշանով չեն դրսեւորւում, դրա համար էլ ակնաբոյժին այցելելը դրանք ժամանակին յայտնաբերելու միակ հնարաւորութիւնն է։ 

2. Պարզէք Ձեր ընտանեկան անամնեզը

Աչքերի որոշ հիւանդութիւններ ժառանգական բնոյթ ունեն։ Օրինակ, եթէ ձեր արիւնակցական ազգականի մօտ եղել է մակուլոդիստրոֆիա, Ձեզ մօտ դրա առաջացման հաւանականութիւնը 50 տոկոս կը կազմի։ Գլաուկոմայի առկայութիւնը ընտանեկան պատմութիւնում 4-9 անգամ բարձրացնում է դրա զարգացման հաւանականութիւնը Ձեզ մօտ։ Պարզէք այդ հարցերը ձեր ընտանիքի անդամների հետ, դա կօգնի ակնաբոյժին գնահատել Ձեր հեռանկարները։ 

 

3. Առողջ կենսակերպ պահպանէք

Ճարպերի ցածր պարունակութեամբ, մրգերով, բանջարեղէնով ու ամբողջահատիկ մթերքներով հարուստ սննդակարգն օգտակար է օրգանիզմի՝ այդ թւում աչքերի համար։ Աչքերի համար յատկապէս օգտակար են համարւում ցիտրուսային մրգերը, ընդեղէնը, բուսական իւղերը, հատիկաւորները, կանաչ տերեւաւոր բանջարեղէնն ու ձկնեղէնը։

 

4. Հրաժարւէք ծխելուց

Ծխելը բարձրացնում է կատարակտայի ու մակուլոդիստրոֆիայի նման հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը։ Այն առաջացնում է նաեւ սրտանօթային հիւանդութիւններ, որոնք կարող են անմիջականօրէն ազդել աչքերի վիճակի վրայ։ Պասիւ ծխելու ժամանակ ձեր շնչած ծխախոտի ծուխը յանգեցնում է աչքերի չորութեան։ 

 

5. Արեւապաշտպան ակնոց կրէք

Ուլտրամանուշակագոյն ճառագայթների գործողութիւնը բարձրացնում է աչքերի հիւանդութիւնների՝ այդ թւում կատարակտայի, պտերիգիումի ու քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը, դրա համար էլ արեւոտ եղանակին խորհուրդ է տրւում արեւապաշտպան ակնոց կրել:

Յարակից լուրեր

  • «Guardian». «Շլութիւնը Լէոնարդօ դա Վինչիին օգնել է աւելի ցայտուն պատկերելու «Մոնա Լիզայի» ժպիտը»
    «Guardian». «Շլութիւնը Լէոնարդօ դա Վինչիին օգնել է աւելի ցայտուն պատկերելու «Մոնա Լիզայի» ժպիտը»

    Լէոնարդօ դա Վինչիի տեսողութեան հետ կապւած աննշան խնդիրները նրան օգնել են պատկերելու «Մոնա Լիզայի» («Ջոկոնդայի») ժպիտը, ինչպէս նաեւ ստեղծելու այլ գլուխգործոցներ: Այս պնդմամբ, ինչպէս հոկտեմբերի 19-ին յայտնել է «The Guardian» թերթը, հանդէս են եկել Լոնդոնի Սիթիի Համալսարանի Օպտոմետրիայի եւ տեսողութեան գիտական դպրոցի փորձագէտները: 

  • Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել
    Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել

    Սմարթֆոնների եւ միւս թւային գաջեթների էկրանների կապոյտ լուսաւորութիւնը տեսողութեան համար վնասակար է ճանաչւել։ Օհաեօ նահանգի Տոլեդոյի համալսարանի կենսաքիմիկները պարզել են, որ կապոյտ լոյսը փոխում է մարդկային աչքի ցանցաթաղանթի մոլեկուլների կառուցւածքը։ 

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել
    ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ:

  • Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը
    Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

    Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։