Հա

Այլ

14/05/2018 - 09:30

832 մլն. դոլար. Ռոքֆելլէրի արւեստի գործերի հաւաքածուն հանւել է աճուրդի եւ 22 համաշխարհային ռեկորդ սահմանել

Հեղինակաւոր «Christie's» աճուրդի տունը վաճառքի է հանել միլիարդատեր Դէյււիդ Ռոքֆելլէրին եւ նրա կնոջը՝ Փեգիին պատկանած արւեստի գործերի մեծ հաւաքածուն, որում ներառւած նմուշները 22 համաշխարհային ռեկորդ են սահմանել աճուրդի ժամանակ:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Christie's» աճուրդի տունը վաճառքի է հանել միլիարդատեր Դէյււիդ Ռոքֆելլէրին եւ նրա կնոջը՝ Փեգիին պատկանած արւեստի գործերի մեծ հաւաքածուն, որում ներառւած նմուշները 22 համաշխարհային ռեկորդ են սահմանել աճուրդի ժամանակ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, ընդհանուր առմամբ, հաւաքածուի վաճառքից ստացւել է 832 մլն. դոլար: Արդիւնքում սա դարձել է արւեստի գործերի՝ աճուրդում վաճառւած ամենաթանկ մասնաւոր հաւաքածուն:

Նշւում է, որ ստացւած հասոյթը տրամադրւելու է բարեգործութեանը:

Յայտնի է, որ Նիւ Եօրքում կայացած աճուրդի ժամանակ վաճառւել է աւելի քան 1500 նմուշ, որոնցից մէկը՝ Պաբլօ Պիկասոյի «Ծաղիկների զամբիւղով աղջիկը», ձեռք է բերւել 115 մլն. դոլարով: Կլոդ Մոնէի հանրայայտ ջրաշուշաններով կտաւը վաճառւել է 84 մլն. դոլարով, մինչդեռ Անրի Մատիսի «Հարճը»  կտաւը վաճառւել է 80.8 մլն. դոլարով: Յայտնի է, որ երեք կտաւներն էլ վաճառքի գնի ռեկորդ են սահմանել:

Յիշեցնենք, որ Դէյււիդ Ռոքֆելլէրը մահացել է 2017 թ.: Նա մեծահարուստ նաւթային բարոն Ջոն Ռոքֆելլէրի թոռն էր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։