Հա

Այլ

15/05/2018 - 08:30

«Citroen DS»-ի 65-ամեակի պատւին կը թողարկւի նոր «DS 8» մոդելը

«PSA Peugeot Citroеn»-ի «DS» պրեմիում ապրանքանիշը մտադիր է նոր ֆլագմանային մոդել ներկայացնել:

«alikonline.ir» - «PSA Peugeot Citroеn»-ի «DS» պրեմիում ապրանքանիշը մտադիր է նոր ֆլագմանային մոդել ներկայացնել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Auto Express»-ը՝ յղում անելով իր աղբիւրներին:

Աղբիւրի հաղորդմամբ՝ նորոյթը կը յայտնւի շուկայում օրիգինալ «Citroen DS»-ի 65-ամեակի պատւին՝ 2020 թւականին:

Նախնական տւեալների համաձայն՝ մոդելը կանւանւի «DS 8» եւ կը մրցակցի «BMW 5-Series»-ի եւ «Audi A6»-ի հետ

Նշւում է, որ նոր ֆլագմանային մոդելի դիզայնն արդէն համաձայնեցւած է ընկերութեան ղեկավարութեան հետ եւ, արտադրանքի գծով փոխնախագահ Էրիկ Ապոդի խօսքով, աւտոմեքենան «ցնցող տեսք ունի»:

Ենթադրւում է, որ նորոյթի մի շարք ոճային լուծումներ կը վերցւեն «DS 7 Crossback» քրոսովերից, ինչպէս նաեւ՝ «Citroen Numero 9» կոնցեպտ քարից:

Նորոյթի հիմքում ընկած կը լինի «EMP2» մոդուլային հարթակը, ինչպէս վերջին «Peugeot»-ների դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։