Հա

Այլ

16/05/2018 - 08:00

Հետազօտութիւն. «Հետաքրքրասէր երեխաները դպրոցում աւելի լաւ են սովորում»

Հետաքրքրասիրութեան հանդէպ հակումը կապակցւած է դպրոցական աւելի բարձր գնահատականների հետ, պարզել են ամերիկացի գիտնականները։ 

«alikonline.ir» - Հետաքրքրասիրութեան հանդէպ հակումը կապակցւած է դպրոցական աւելի բարձր գնահատականների հետ, պարզել են ամերիկացի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Միչիգանի համալսարանի հոգեբանները յանգել են այն եզրակացութեան, որ հետաքրքրասէր աշակերտները աւելի յաճախ են դպրոցում բարձր գնահատականներ ստանում,  այդ կապը յատկապէս ուժեղ է արտայայտւում անապահով ընտանիքների երեխաների մօտ։ Աշխատանքի արդիւնքները կօգնեն ստեղծել երեխաների վաղ զարգացման նոր ծրագրեր։ Հետազօտութիւնը հրապարակւած է «Pediatric Research» ամսագրում։

Դպրոցական առաջադիմութեան վրայ ազդում են բազմաթիւ տարբեր գործօններ։ Օրինակ աւելի վաղ իրականացւած հետազօտութիւնները ցոյց են տւել, որ դեռահասները, որոնք հակւած են ճարպակալման, աւելի յաճախ են ցածր գնահատականներ ստանում մաթեմատիկայից։ Ուսման բնագաւառում յաջողութիւնները սովորաբար կապակցում են ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակի հետ՝ ապահովւած ընտանիքների երեխաները աւելի լաւ են սովորում՝ վաղ զարգացման ծրագրերից օգտւելու հնարաւորութեան ու ստրեսի աւելի ցածր մակարդակի շնորհիւ։ Նոր գիտական աշխատութեան հեղինակների խօսքով՝ հետաքրքրասիրութիւնը կարող է «հաւասարեցնել» տարբեր կենսամակարդակ ունեցող ընտանիքների երեխաների կրթական հնարաւորութիւնները։

Հոգեբանները ուսումնասիրել են «ECLS-B» (Early Childhood Longitudinal Study, Birth Cohort) երկարաժամկէտ հետազօտութեան տւեալները, նոր աշխատանքի համար նրանք հաւաքել են տեղեկութիւններ 6200 նախադպրոցական տարիքի երեխաների մասին։ Երեխաները ընթերցանութեան ու մաթեմատիկայի թեստեր են անցել հինգ ու վեց տարեկանում։ Իսկ նրանց ծնողները նաեւ պատասխանել են երեխայի վարքագծի մասին հարցերի՝ այդ թւում նրանց հետաքրքրասիրութեան ու կամային մտաւոր հսկողութեան ունակութեան մասին՝ պարզելով թէ որքանով են երեխաներն ունակ որոշ ժամանակ կենտրոնանալ որեւէ դաս սովորելու վրայ։ Գիտնականները հետաքրքրասիրութեան մի քանի ցուցանիշներ են օգտագործել՝ զարգացած երեւակայութիւն, նոր մօտեցումներ իւրացնելու հակում, նոր պայմաններին ադապտացւելու ունակութիւն։

Հիմնականում նւազ ապահովւած ընտանիքների երեխաները իրօք աւելի ցածր գնահատականներ էին ստանում, բայց հետաքրքրասիրութեան բարձր ցուցանիշներով նախադպրոցականները նոյնատեսակ յաջողութիւններ էին դրսեւորում ուսման մէջ՝ անկախ նրանց ծնողների բարեկեցութիւնից։ Հետաքրքրասիրութիւնը կոմպենսացնում էր անուշադրութիւնն ու անաշխատասիրութիւնը՝ թոյլ տալով երեխաներին աւելի լաւ կենտրոնանալ դասերի վրայ։ Հոգեբանները շեշտում են, որ չնայած հետաքրքրասիրութիւնը սկզբունքայնօրէն կարեւոր է ուսման համար, բայց ժամանակակից կրթական ծրագրերը չեն ձգտում զարգացնել այն՝ դրանք յաճախ ինքնահսկողութեան ու կարգապահութեան վրայ են կենտրոնացած։

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։