Հա

Այլ

Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018 08:10

«China Daily». «Չինաստանը Լուսնի վրայ մարդկանց գտնւելու նմանակման համաշխարհային ռեկորդ սահմանեց»

Պեկինի Աւիացիայի եւ տիեզերագնացութեան համալսարանի ուսանողներն աւարտել են Լուսնի վրայ մարդկանց կեանքի նմանակման 370-օրեայ գիտափորձը՝ սահմանելով դրա տեւողութեան համաշխարհային ռեկորդ: 

«alikonline.ir» - Պեկինի Աւիացիայի եւ տիեզերագնացութեան համալսարանի ուսանողներն աւարտել են Լուսնի վրայ մարդկանց կեանքի նմանակման 370-օրեայ գիտափորձը՝ սահմանելով դրա տեւողութեան համաշխարհային ռեկորդ: Մայիսի 15-ին այս մասին յայտնել է «China Daily» թերթը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Այդ ամբողջ ժամանակ ութ կամաւորներ՝ պատանիներ եւ աղջիկներ, փոխարինելով միմեանց նախագծի երեք փուլերից իւրաքանչիւրում, չորսական հոգով գտնւել են 150 քառակուսի մետրից փոքր-ինչ աւելի մակերեսով յատուկ պատիճախցիկում, որը գտնւում է համալսարանի տարածքում եւ իրենից ներկայացնում է «Իւեգուն-1» («Լուսնի պալատ-1») լուսնային մոդուլի պատճէնը: «Համակարգն իր ինքնաբաւութիւնն ապացուցեց 98 տոկոսով. այն գործեց կայուն, անձնակազմի կեանքի ապահովման՝ մեծ աստիճանի արդիւնաւէտութեամբ»,- յայտարարել է «Իւեգուն-1»-ի կոնստրուկտոր Լիւ Հունը:

Սպասւում է, որ մօտ ապագայում այս նախագծի շնորհիւ Չինաստանը կը կարողանայ մեծ արդիւնաւէտութեամբ ձեռնամուխ լինել Լուսնի վրայ հենակայանի ստեղծման յաջորդ՝ յանգուցային փուլին: «Իւեգուն-1»-ը բաժանւած է բնակելի գօտու եւ երկու ջերմոցների»՝ բոյսերի աճեցման հատւածամասերի: Դրանցից իւրաքանչիւրն իրենից ներկայացնում է յատուկ սարքաւորւած զետեղարան՝ համապատասխանաբար 50 եւ 60 քառակուսի մետր մակերեսով, առաստաղի 3.5 մետր բարձրութեամբ: Բնակելի մոդուլի մակերեսը կազմում է 42 քառակուսի մետր: Այդ տարածքում տեղաւորւած են չորս առանձին ննջարաններ, ընդհանուր սենեակը, լոգարանը, ինչպէս նաեւ թափօնների մշակման սենեակը եւ կենդանիների բուծման հատւածամասը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ