Հա

Այլ

17/05/2018 - 09:10

Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել

ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մօտ ֆիզիկական ակտիւութեան յանձնարարւող մակարդակն զգալիօրէն նւազեցնում է սրտի անբաւարարութեան եւ վաղաժամ մահւան ռիսկը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մօտ ֆիզիկական ակտիւութեան յանձնարարւող մակարդակն զգալիօրէն նւազեցնում է սրտի անբաւարարութեան եւ վաղաժամ մահւան ռիսկը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է «MedicalXpress»-ի մամուլի տեղեկագրում:

Սրտի անբաւարարութեան դէպքում խախտւում է սրտի պոմպային գործառոյթը, ինչի հետեւանքով այն չի կարողանում ապահովել օրգանիզմի նիւթափոխանակութեան պահանջմունքները: 65-ից բարձր տարիքի պացիենտների մօտ հոսպիտալացման հիմնական գործօններն են արեան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, շաքարախտը եւ ծխելը: Բուժման բացակայութեան դէպքում սրտի անբաւարարութիւնը կարող է արագօրէն յանգեցնել մահւան:

Մասնագէտները վերլուծել են այն տւեալները, որոնք ստացւել են 11 հազար 351 մարդու մասնակցութեամբ աթերոսկլերոզի երկարաժամկէտ ուսումնասիրութեան ընթացքում: Փորձին մասնակցած անձանց միջին տարիքը հասել է 60-ի: Կամաւորների նկատմամբ հսկողութիւնը 19 տարւայ ընթացքում իրականացւել է հեռախօսային հարցազրոյցների օգնութեամբ, ինչպէս նաեւ հաշւի են առնւել այցելութիւնները հիւանդանոցներ եւ մահւան դէպքերը: Ընդամենը սրտի անբաւարարութեան պատճառով գրանցւել է 1693 հոսպիտալացում եւ 57 մահ: Գիտնականները նաեւ անկետաւորում են անցկացրել ֆիզիկական ակտիւութեան մակարդակը գնահատելու համար:

Պարզւել է, որ շաբաթական 150 րոպէ տեւողութեամբ կանոնաւոր չափաւոր կամ բարձր ֆիզիկական ակտիւութիւնը, ներառեալ հեծանիւ քշելը կամ ոտքով զբօսանքները, բաւարար է սրտի անբաւարարութեան ռիսկը 31 տոկոսով նւազեցնելու համար: Սակայն, եթէ միջին տարիքի մարդն աւելի վաղ ակտիւ կենսակերպ չի վարել, ապա նրան մօտաւորապէս վեց տարի կը պահանջւի, որպէսզի այդ ռիսկը նւազեցւի 23 տոկոսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։