Հա

Այլ

17/05/2018

«Tesla»-ի Էլեկտրամոբիլը 300 մետրով տեղից շարժել է ինքնաթիռը եւ համաշխարհային ռեկորդ սահմանել

Միացեալ Նահանգների «Tesla» ընկերութեան արտադրութեան «Model X» էլեկտրամոբիլը մայիսի 15-ին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գրեթէ 300 մետր հեռաւորութեամբ քարշ տալով «Qantas» աւիաընկերութեան «Boeing 787-9 Dreamliner» հանրանաւը: Դա դարձել է ամենամեծ բեռի քարշակումը, որը կատարել է զանգւածային արտադրութեան մարդատար էլեկտրամոբիլը: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների «Tesla» ընկերութեան արտադրութեան «Model X» էլեկտրամոբիլը մայիսի 15-ին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գրեթէ 300 մետր հեռաւորութեամբ քարշ տալով «Qantas» աւիաընկերութեան «Boeing 787-9 Dreamliner» հանրանաւը: Դա դարձել է ամենամեծ բեռի քարշակումը, որը կատարել է զանգւածային արտադրութեան մարդատար էլեկտրամոբիլը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է ընկերութեան մամուլի տեղեկագրում:

Նւաճումն արձանագրել են Գինէսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Ռեկորդը սահմանւել է մայիսի 15-ին Աւստրալիայի Մելբուռն քաղաքի միջազգային օդանաւակայանի տարածքում:

«Tesla»-ի «Twitter»-ում զետեղւած տեսանիւթի համաձայն՝ «Model X» քրոսովերը նախատեսւած է եօթ ուղեւորի համար՝ «Dreamliner»-ի 236 ուղեւորի համեմատութեամբ: Մինչեւ 2.5 տոննա զանգւածով բեռի քարշակման ունակ էլեկտրամոբիլը տեղից շարժել է 130.18 տոննա քաշով ինքնաթիռը: Իր բազային լրակազմով աւտոմեքենան կարող է առանց լրալիցքաւորման անցնել 474.8 կիլոմետր: «Tesla»-ն այս մոդելը համարում է աշխարհի ամենաարագընթաց քրոսովերը. դրա թափառքի ժամանակը կազմում է մոտաւորապէս 2.9 վայրկեան, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։