Հա

Այլ

20/05/2018

«BMW M1» հազւագիւտ սպորտքարը վաճառքի է հանւել մօտ 900.000 դոլարով

«MotorGT.com» կայքում յայտարարութիւն է յայտնւել, որում ասւում է 1981 թւվականի «BMW M1» հազւագիւտ սպորտքարի վաճառքի մասին:

«alikonline.ir» - «MotorGT.com» կայքում յայտարարութիւն է յայտնւել, որում ասւում է 1981 թւվականի «BMW M1» հազւագիւտ սպորտքարի վաճառքի մասին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս  տեղեկացնում է «Motor.ru»-ն, սա մոդելի 453 նմուշներից մէկն է, որը երբեք չի վերանորոգւել եւ չի վերականգնւել, այլ ընդամենը տեխնիկական սպասարկում է անցել:

Աղբիւրի տւեալների համաձայն՝ սպորտքարի գինը 875 հազար դոլար է:

Նշւում է, որ աւտոմեքենայի վազքը 12.875 կմ. է: Սպորտքարում պահպանւել են օրիգինալ պանելները, ներկը, շարժիչը եւ հաղորդակը:

«BMW M1»-ը պահւել է փակ տարածութիւնում:

Սպորտքարի նկարագրութիւնում ասւում է, որ աւտոմեքենայի սրահը գտնւում է շատ լաւ վիճակում, աշխատում են բոլոր էլեկտրական սարքերը, այդ թւում՝ ռադիոընդունիչը:

«BMW M1»-ը 277 ձիաուժ հզօրութիւն ունի եւ 5.6 վայրկեանում զարգացնում է մինչեւ 100 կմ/ժ արագութիւն, այնինչ երբ առաւելագոյն արագութիւնը 262 կմ/ժ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։