Հա

Այլ

21/05/2018 - 08:00

6 օգտակար մթերք, որոնք չարժի ուտել դատարկ ստամոքսով

Որոշ մթերքներ, չնայած իրենց օգտակարութեանը, խորհուրդ չի տրւում ուտել դատարկ ստամոքսով։

«alikonline.ir» - Որոշ մթերքներ, չնայած իրենց օգտակարութեանը, խորհուրդ չի տրւում ուտել դատարկ ստամոքսով։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

 

Եոգուրտ

Կաթնաթթւային մթերքներն օգտակար են իրենց պարունակած բակտերիաների շնորհիւ։ Բայց եթէ եոգուրտ կամ կեֆիր խմէք դատարկ ստամոքսով, դրանց օգտակարութիւնը շատ քիչ կը լինի, քանի որ ստամոքսահիւթը, ամենայն հաւանականութեամբ, կոչնչացնի բակտերիաների մեծ մասը։ Հէնց այդ պատճառով էլ մասնագէտները խորհուրդ են տալիս եոգուրտը գործածել ուտելուց 30-40 րոպէ յետոյ։

 

Սուրճ

Սուրճը ստիմուլացնում է ստամոքսը, ստիպելով, որ այն աւելի շատ թթու արտադրի։ Դատարկ ստամոքսով սուրճ խմելու սովորութիւնը լրջօրէն բարձրացնում է այրոցի ու ստամոքսի լորձաթաղանթի վնասման հաւանականութիւնը, բացի դրանից յանգեցնում է սերոտոնինի արտադրութեան նւազմանը՝ նպաստելով դեպրեսիւ տրամադրութեան առաջացմանը։

 

Լոլիկ

Դատարկ ստամեքսով լոլիկ ուտելը բարձրացնում է թթւայնութիւնը՝ լոլիկում մեծ քանակութեամբ դաբաղանիւթերի պարունակութեան պատճառով։ Արդիւնքում բարձրանում է աղեստամոքսային տրակտի հիւանդութիւնների՝ գաստրիտի, պանկրեատիտի, կոլիտի զարգացման հաւանականութիւնը։

 

Բանան

Յայտնւելով դատարկ ստամոքսում՝ բանանն առաջացնում է մագնիումի մակարդակի կտրուկ բարձրացում, ինչը կարող է վատ ազդել սրտի աշխատանքի վրայ։

 

Ցիտրուսային մրգեր

Թթուներով հարուստ ցիտրուսային մրգերը կարող են այրոց ու գաստրիտ առաջացնել, եթէ դրանք ուտէք դատարկ ստամոքսին։ 

 

Տանձ

Տանձը պարունակում է մեծ քանակութեամբ կոպիտ սննդային մանրաթելեր։ Մարսողութեան համար դա նոյնիսկ լաւ է, բայց քաղցած վիճակում տանձ ուտելը վտանգաւոր է, քանի որ որոշ դէպքերում մանրաթելերի աւելցուկը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը։

Յարակից լուրեր

  • 7 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել անօթները
    7 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել անօթները

    Ձմռանն անօթներին յաւելեալ սնուցում ու խնամք է հարկաւոր, քանի որ ցուրտ եղանակին բարձրանում է անօթային սպազմների հաւանականութիւնը: Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել անօթները: 

  • Ո՞ր 5 մթերքները կարող են ուղեղը պաշտպանել տարիքային փոփոխութիւններից
    Ո՞ր 5 մթերքները կարող են ուղեղը պաշտպանել տարիքային փոփոխութիւններից

    Կանաչ տերեւաւոր բանջարեղէնը, բանջարեղէնը եւ մուգ նարնջագոյն եւ կարմիր գոյնի հատապտուղները, ինչպէս նաեւ նարնջի հիւթը կարող են ուղեղը պաշտպանել այնպիսի տարիքային փոփոխութիւններից, ինչպիսիք են՝ յիշողութեան կորուստը եւ կոգնիտիւ կարողութիւնները: Այս մասին ըստ «news.am»-ի՝ ասւում է «Neurology» ամսագրում հրապարակւած հետազօտութիւնում:

  • 5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դէպքում
    5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դէպքում

    Շաքարախտի դէպքում սխալ է յոյս դնել միայն ճիշտ դիետայի վրայ. արեան մէջ գլիւկոզայի մակարդակի արդիւնաւէտ վերահսկման համար անհրաժեշտ է նաեւ ֆիզիկապէս ակտիւ լինել եւ, իհարկէ՝ ընդունել բժշկի կողմից նշանակւած դեղորայքը: Սակայն շաքարախտի դէպքում դիետան եւս չափազանց կարեւոր է. որոշ մթերքներ բարելաւում են ինքնազգացողութիւնը եւ օգնում խուսափել արեան մէջ գլիւկոզայի մակարդակի մեծ տատանումներից:

  • Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել
    Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել

    Նախկինում շատերը համոզւած էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից յետոյ: Հիմա արդէն յայտնի է, որ երեկոյեան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոեան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի:

  • Գլիւտեն չպարունակող մթերքները կարող են վտանգաւոր լինել մարդկանց առողջութեան համար
    Գլիւտեն չպարունակող մթերքները կարող են վտանգաւոր լինել մարդկանց առողջութեան համար

    Հարթֆորդշիրի համալսարանի գիտնականների խօսքով՝ գլիւտեն չպարունակող մթերքների կազմը չի տարբերւում «սովորական» մթերքներից, երբեմն էլ անգլիւտեն մթերքները այս տեսակէտից զիջում են։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։