Հա

Այլ

21/05/2018 - 08:10

Իտալացին սպիտակ մարմարից քանդակել է «Fiat 500» մեքենայի կրկնօրինակը

Իտալիայի Թուրին քաղաքում բնակւող երիտասարդ քանդակագործը մի քանի ամսւայ աշխատանքի արդիւնքում սպիտակ մարմարից քանդակել է «Fiat 500» մակնիշի կրկնօրինակը: 

«alikonline.ir» - Իտալիայի Թուրին քաղաքում բնակւող երիտասարդ քանդակագործը մի քանի ամսւայ աշխատանքի արդիւնքում սպիտակ մարմարից քանդակել է «Fiat 500» մակնիշի կրկնօրինակը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «France Presse» գործակալութիւնը, մեքենայի՝ իրական չափսերով կրկնօրինակը իտալացին քանդակել է 15 տոննա կշռող մարմարէ քարից: Իր աշխատանքը նա ներկայացրել է որպէս քննադատութիւն՝ ուղղւած այսօրւայ սպառողների հասարակութեան, որոնք մեծ քանակութեամբ ապրանքներ են դեն նետում:

Զինւած սղոցով եւ դիմակով՝ Նազարենօ Բիոնդոն իր աշխատանքն սկսել է անցեալ տարի: «Սա իմ մեծագոյն աշխատանքն է»,- ասել շուրջ երեք տասնեակ ստեղծագործութիւնների հեղինակը:

Նախկինում նա արդէն հասցրել է ոսկու ձուլակտոր, դոլարների կապոցներ եւ նոյնիսկ մոտոցիկլետ քանդակել սպիտակ քարից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։