Հա

Այլ

21/05/2018

Իլոն Մասկը պատմել է երկու շարժիչով «ցնցող» «Tesla»-ի մասին

«Tesla»-ն աշխատում է «Model 3» մոդելի ստեղծման վրայ. նորոյթը համալրւած կը լինի երկու շարժիչով եւ լիաքարշակ համակարգով: Այս մասին «Twitter»-ում գրել է ընկերութեան համահիմնադիր Իլոն Մասկը: 

«alikonline.ir» - «Tesla»-ն աշխատում է «Model 3» մոդելի ստեղծման վրայ. նորոյթը համալրւած կը լինի երկու շարժիչով եւ լիաքարշակ համակարգով: Այս մասին «Twitter»-ում գրել է ընկերութեան համահիմնադիր Իլոն Մասկը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Մասկի խօսքով՝ այսպիսի աւտոմեքենայ վարելը «ցնցող» տպաւորութիւններ է պարգեւում:

Աղբիւրը մանրամասնում է, որ «Tesla Model 3»-ը 3.5 վայրկեանում մինչեւ 96 կմ/ժ արագութիւն կը զարգացնի, իսկ առաւելագոյն արագութիւնը կը լինի մօտ 250 կմ/ժ: Մարտկոցի լիցքաւորումը կը հերիքի 500 կմ. վարելու համար:

Նշւում է, որ նոր մոդելի շարժիչներից մէկը տեղակայւած է աւտոմեքենայի դիմային հատւածում, միւսը՝ հետեւի մասում: Լիաքարշակ «Tesla»-ն կը վաճառվի 78 հազար դոլարով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։