Հա

Այլ

22/05/2018

Գիտնականները կանաչ թէյը վերածել են քաղցկեղի դէմ հզօրագոյն դեղամիջոցի

Կանաչ թէյի լուծամզուքը գիտնականներին օգնել է ստեղծելու նանոմասնիկներ, որոնք ունակ են մարդու թոքերում ոչնչացնել գործնականում բոլոր քաղցկեղային բջիջները լազերով դրանք լուսաւորելիս:

«alikonline.ir» - Կանաչ թէյի լուծամզուքը գիտնականներին օգնել է ստեղծելու նանոմասնիկներ, որոնք ունակ են մարդու թոքերում ոչնչացնել գործնականում բոլոր քաղցկեղային բջիջները լազերով դրանք լուսաւորելիս: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «ACS Applied Nano Materials». հանդէսում հրապարակւած յօդւածում:

«Մեր հերթական քայլը գիտափորձերի մասշտաբների մեծացումն է: Մենք պլանաւորում ենք օգտագործել քւանտային կետեր քաղցկեղային բջիջների «լուսանկարներն» ստանալու համար եւ յուսով ենք հասկանալ, թէ ինչպէս են դրանք միանում եւ ներթափանցում դրանց ներսը»,- յայտարարել է Սուդհագար Փութչայմութուն Սուոնսիի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Վերջին տարիներին գիտնականներն ստեղծել են քաղցկեղի բուժման՝ սկզբունքօրէն նոր մեթոդներ, որոնք հիմնւում են զանազան օրգանական եւ ոչ օրգանական նանոմասնիկների վրայ: Որոշ դէպքերում նանոմասնիկներն իրենք են ինքնին միջոց ծառայում ուռուցքի հեռացման համար՝ հանդէս գալով որպէս իւրատեսակ «թիրախ», որի վրայ են ուղղւում կա՛մ իմունային բջիջներ, կա՛մ էլ լազերի ճառագայթում, որը տաքացնում է մասնիկները եւ այրում բջիջները, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։