Print this page
22/05/2018

Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնայատկութիւնների կապ են բացայայտել

Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապւած է ուղեղի անատոմիայի եւ ֆունկցիոնալութեան հետ, իրենց աշխատութիւնում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազօտութեանը մասնակցել է 20-ից մինչեւ 89 տարեկան 304 մարդ:

«alikonline.ir» - Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապւած է ուղեղի անատոմիայի եւ ֆունկցիոնալութեան հետ, իրենց աշխատութիւնում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազօտութեանը մասնակցել է 20-ից մինչեւ 89 տարեկան 304 մարդ: Փորձի մասնակիցները պատմել են իրենց կրթութեան, կարիերայի եւ եկամուտների մասին, ինչից յետոյ նրանց գլխուղեղը հետազօտւել է մագնիսա-ռեզոնանսային շերտագրութեան միջոցով: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Արդիւնքում գիտնականներն ստացել են տւեալներ գորշ նիւթի ծաւալի, կիսագնդերի կեղեւի հաստութեան եւ ուղեղի տարբեր մասերի միջեւ ֆունկցիոնալ կապերի մասին:

Յարադրելով երկու գիտափորձերի արդիւնքները՝ հետազօտողները պարզել են, որ միջին տարիքի (35-64 տարեկան) աւելի յաջողակ մարդկանց մօտ աւելի շատ է գորշ նիւթը, ինչպէս նաեւ աւելի ամուր են նէյրոնային կապերը նրանց պակաս յաջողակ հասակակիցների համեմատութեամբ: Այդ արդիւնքները կապում են աւելի լաւ յիշողութեան եւ ծերունական թուլամտութեան աւելի փոքր ռիսկի հետ:

Հետազօտութեան հեղինակների կարծիքով՝ իրենց աշխատանքն ապացուցում է, որ ապրելակերպը, սնունդը, շրջակայ միջավայրը եւ կենսափորձն ազդում են առողջութեան եւ գլխուղեղի վիճակի վրայ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր