Հա

Այլ

23/05/2018

«Սպիտակ ոսկի». «Bugatti»-ն ճենապակեայ տարրերով յատուկ «Veyron» է ներկայացրել՝ 2.4  մլն. դոլար արժողութեամբ

«Business Insider»-ը ներկայացրել է «Bugatti Veyron Grand Sport» մոդելի՝ ճենապակուց պատրաստւած տարբերակը, որն այժմ դիմացկունութեան փորձարկումներ է անցնում, որպէսզի ճանապարհին կոտրւելու խնդիրներ չառաջանան:

«alikonline.ir» - «Business Insider»-ը ներկայացրել է «Bugatti Veyron Grand Sport» մոդելի՝ ճենապակուց պատրաստւած տարբերակը, որն այժմ դիմացկունութեան փորձարկումներ է անցնում, որպէսզի ճանապարհին կոտրւելու խնդիրներ չառաջանան: Այս մասին տեղեկացնում «tert.am»-ը:

Յատուկ «Bugatti Veyron»-ն արժէ 2.4 մլն. դոլար: Ընկերութիւնն այս մոդելն անւանել է «L'Or Blanc», այսինքն՝ «սպիտակ ոսկի»: Ֆրանսիական աւտոարտադրողը մշտապէս ցանկացել է ոչ աւանդական նիւթեր համակցել, որոնք սովորաբար չեն կիրառւում մեքենաներում:

Ինչպէս նշում է ընկերութեան ներկայացուցիչը, «Bugatti»-ի դիզայներները ոգեշնչւել են Ճենապակու թագաւորական գործարանի աշխատակիցներից՝ ճենապակին ներկելու գործընթացը նմանեցնելով մեքենաշինութեան ոլորտի դիզայներական աշխատանքներին:

Դիզայներները ձեռքով են պատրաստել ճենապակեայ տարրերը՝ վառելիքի դռնակը, ապրանքանշանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։