Հա

Այլ

23/05/2018 - 09:00

Գիտնականներ. «Որքան պակաս է բնակչութեան խտութիւնը, այնքան մարդիկ աւելի երջանիկ են»

Մարդկանց երջանկութեան զգացողութեան վրայ ազդում է քաղաքի կամ գիւղի բնակչութեան խտութեան աստիճանը. որքան այն աւելի խիտ է բնակեցւած, այնքան մարդիկ աւելի դժբախտ են, պարզել են Վանկուվէրի տնտեսագիտութեան դպրոցի կանադացի գիտնականները: Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Տնտեսագիտական հետազօտութիւնների ազգային բիւրոյի կայքում:

«alikonline.ir» - Մարդկանց երջանկութեան զգացողութեան վրայ ազդում է քաղաքի կամ գիւղի բնակչութեան խտութեան աստիճանը. որքան այն աւելի խիտ է բնակեցւած, այնքան մարդիկ աւելի դժբախտ են, պարզել են Վանկուվէրի տնտեսագիտութեան դպրոցի կանադացի գիտնականները: Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Տնտեսագիտական հետազօտութիւնների ազգային բիւրոյի կայքում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիտնականները հարցում են անցկացրել աւելի քան 400 հազար մարդկանց շրջանում՝ տւեալներ ստանալով երկրի բոլոր մարզերի բնակչութեան մասին: Ինչպէս պարզւել է, որքան խիտ է բնակեցւած եղել այս կամ այն տարածքը, այնքան այդտեղ ապրող մարդիկ աւելի դժբախտ են եղել:

Ընդհանուր առմամբ, ամենադժբախտ մարդկանցով բնակեցւած բնակավայրերի 20 տոկոսում բնակչութեան խտութիւնը ութ անգամ գերազանցում էր այն շրջաններինը, որտեղ ապրում էին ամենաերջանիկ մարդիկ: Բացի այդ, երջանիկ մարդիկ աւելի քիչ ժամանակ են ծախսում աշխատանքի գնալու ճանապարհի վրայ եւ աւելի քիչ են վճարում բնակարանների համար:

Եկամտի, գործազրկութեան եւ կրթութեան միջին մակարդակը զգալի դեր չի խաղացել: Ստացւած արդիւնքները համաձայնեցւել են ԱՄՆ-ում անցկացւած նմանատիպ ուսումնասիրութեան արդիւնքների հետ. որքան մարդիկ հեռու են ապրում խոշոր քաղաքներից, այնքան աւելի երջանիկ են իրենց զգում:

Գիտնականները շեշտում են, որ իրենց աշխատանքը չի բացայայտում պատճառահետեւանքային կապերը. եթէ դժբախտ քաղաքացին տեղափոխւի գիւղ, դժւար թէ դա նրան աւելի երջանիկ կը դարձնի, փոխանցում է «gazeta.ru»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։