Հա

Այլ

Չորեքշաբթի, 23 Մայիսի 2018 09:10

Գիտնականները պատմել են, թէ ինչու է վտանգաւոր գիշերները չքնելը

Ընդամենը մի երկու գիշեր արթուն մնալը կարող է «խախտել աւելի քան հարիւր տարբեր սպիտակուցների «ներքին ժամացոյցի» ռիթմը, ներառեալ նիւթափոխանակութեան եւ արեան մէջ շաքարի պարունակութեան հետ կապւած միացութիւնները: 

 

«alikonline.ir» - Ընդամենը մի երկու գիշեր արթուն մնալը կարող է «խախտել աւելի քան հարիւր տարբեր սպիտակուցների «ներքին ժամացոյցի» ռիթմը, ներառեալ նիւթափոխանակութեան եւ արեան մէջ շաքարի պարունակութեան հետ կապւած միացութիւնները: Այս եզրակացութեանն են յանգել Կոլորադոյի նահանգի Բոուլդերի համալսարանի հետազօտողները: Նրանց աշխատութիւնը հրապարակւած է «PNAS» հանդէսում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Գիտնականները գիտափորձին ներգրաւել են մինչեւ 30 տարեկան վեց առողջ տղամարդկանց: Նրանք վեց օր անցկացրել են փակի տակ բժիշկների հսկողութեամբ. գրանցւել են նրանց ակտիւութիւնը, սննդակարգը, քունը եւ ստացւող լոյսի քանակութիւնը: Առաջին երկու օրը մասնակիցներն ապրել են սովորական կարգով, այնուհետեւ նրանց աստիճանաբար փոխադրել են հակառակ ռեժիմի. ակտիւութիւն եւ սնունդ գիշերը, ութժամեայ քուն՝ օրւայ ընացքում: Իւրաքանչիւր չորս ժամը մէկ մասնագէտները տղամարդկանցից վերցրել են արեան անալիզ:

Բոուլդերի համալսարանում մշակւած սարքը նրանց թոյլ է տւել հսկել աւելի քան հազար սպիտակուցների աշխատանքի «կարգը»: Պարզւել է, որ կարգի փոփոխումը ձեւախախտումների է յանգեցրել 129 միացութիւններում: «Դա մեզ ասում է այն մասին, որ ջեթ-լագը կամ աշխատանքի մի երկու գիշերը կարող են արագօրէն փոխել մարդու ֆիզիոլոգիան, ընդ որում «երկար տարածութիւնում» այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջութեանը»,- նշել է հետազօտութեան հեղինակներից մէկը՝ Բոուլդերի համալսարանի Քնի ժամանակագրութեան եւ հետազօտութեան լաբորատորիայի տնօրէն Քենէթ Ռայթը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ