Հա

Այլ

23/05/2018

Հետազօտութուն. «Պարբերական քաղցածութիւնը բարձրացնում է դիաբետի զարգացման հաւանականութիւնը»

Սննդակարգերը, որոնք ենթադրում են պարբերական քաղցածութիւն,  առողջութեան համար լուրջ բացասական հետեւանքներ կարող են ունենալ։

«alikonline.ir» - Սննդակարգերը, որոնք ենթադրում են պարբերական քաղցածութիւն,  առողջութեան համար լուրջ բացասական հետեւանքներ կարող են ունենալ։ «University of Sao Paulo» համալսարանի գիտնականները պարզել են, որ նման սննդակարգերը բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի հաւանականութիւնը, դրա համար էլ քաղցած մնալու միջոցով նիհարել ցանկացողներին գիտնականները խորհուրդ են տալիս լաւ կշռադատել իրենց որոշումը։ Գրում է «news.am»-ը:

Մասնագէտները փորձ են իրականացրել առնետների վրայ՝ ցանկանալով պարզել, արդեօք օրգանիզմում պարբերական քաղցածութեան ժամանակ վտանգաւոր ազատ ռադիկալներ են առաջանում։ Փորձի ընթացքում առողջ մեծահասակ առնետները երեք ամսւայ ընթացքում օրումէջ քաղցած էին մնում։ Գիտնականները գնահատել են կրծողների զգայունութիւնը ինսուլինի հանդէպ։

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ չնայած առնետների մարմնի զանգւածն ու նրանց գործածած սննդի ծաւալը նւազել էին, կենդանիների որովայնի մասում ճարպային կուտակումները շատացել էին։ Բացի դրանից, պարբերական քաղցածութեան պատճառով տուժել էին ենթաստամոքսային գեղձի բջիջները։ Նաեւ նրանց մօտ աճել են ազատ ռադիկալների ու ինսուլինի հանդէպ կայունութեան մարկերների մակարդակները։ Եւ այսպէս, գիտնականները յանգել են այն եզրակացութեան, որ նման սննդակարգերի պատճառով կարող է 2-րդ տիպի դիաբետ զարգանալ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։