Հա

Այլ

26/05/2018 - 08:00

Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»

Աւելորդ քաշով հիւանդները, որոնք հիւանդանոցում են յայտնւում որեւէ ինֆեկցիոն հիւանդութեան պատճառով, ապաքինւելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացութեան են յանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարութեամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։

«alikonline.ir» - Աւելորդ քաշով հիւանդները, որոնք հիւանդանոցում են յայտնւում որեւէ ինֆեկցիոն հիւանդութեան պատճառով, ապաքինւելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացութեան են յանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարութեամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։ Գրում է «news.am»-ը:

Վիեննայում ճարպակալման խնդիրներին նւիրւած եւրոպական համագումարում ներկայացւած հետազօտութեան համար բժիշկներն ուսումնասիրել են աւելի քան 18 հազար դանիացիների տւեալներ, որոնք 2011-2015 թթ․հոսպիտալացւել էին շտապ բուժօգնութեան կամ վիրահատական պրոցեդուրաների համար։

Ուսումնասիրելով հիւանդանոցից դուրս գրւելուց յետոյ 90 օրւայ ընթացքում մահւան դէպքերը՝ նրանք յայտնաբերել են, որ աւելորդ քաշով հիւանդների դէպքում մահանալու հաւանականութիւնը 40 տոկոսով քիչ էր, քան նորմալ քաշով հիւանդների դէպքում։ Իսկ ճարպակալումով տառապողների դէպքում այդ ցուցանիշը տատանւում էր մինչեւ 50 տոկոս։

Միտումը պահպանւել է նաեւ տարբեր յարակից գործօնների դէպքում, ինչպիսիք են ծխելը, քաշի վերջին փոփոխութիւնները, կամ այլ հիւանդութիւնների առկայութիւնը։

Բժիշկ Գրիբսհոլթը «The Independent» պարբերականին պատմել է նման արդիւնքների հնարաւոր պատճառների մասին։

«Հնարաւոր է, որ ճարպակալումով հիւանդների մօտ էներգիայի աւելի մեծ պաշարներ կան, որոնք կարող են օգտակար լինել սուր հիւանդութիւնների դէպքում։ Բացի դրանից՝ ճարպակալումը կապակցւած է իմունային համակարգի քրոնիկ ստիմուլեացիայի հետ, ինչը նոյնպէս կարող է օգտակար լինել սուր հիւանդութիւնների դէպքում»,- յայտնել է նա։

Հետազօտողներն այդ ֆենոմենը անւանում են «ճարպակալման պարադոքս», որի էութիւնն այն է, որ որոշ հիւանդութիւնների դէպքում գեր մարդիկ ողջ մնալու աւելի մեծ շանսեր ունեն, քան նորմալ քաշով մարդիկ։

Պարբերականը մէջբերում է վերջերս ներկայացւած եւս մէկ հետազօտութեան տւեալները։ Տայբէյի բժշկական համալսարանին առընթեր հիւանդանոցի ու Թեխասի Ջոն Փիթերի անւան հիւանդանոցի բժիշկները ուսումնասիրել էին հազարաւոր ամերիկեան հիւանդանոցների հիւանդների տւեալները։

Պարզւել է, որ աւելորդ քաշով հիւանդները 29 ու 22 տոկոսով բարձր շանսեր ունէին յաղթահարել պնեւմոնիան, քան նրանք, ովքեր ճարպակալումով չեն տառապում։

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։