Հա

Այլ

26/05/2018 - 09:50

«Porsche»-ն յետ է կանչում փայտէ խաղալիք աւտոմեքենաները

«Porsche» ընկերութիւնը անսովոր ակցիայի անցկացման մասին է յայտարարել: Գերմանական արտադրողը յետ կը կանչի «My First Porsche-Wooden Cars» շարքի 1700 փայտէ խաղալիք աւտոմեքենաները:

«alikonline.ir» - «Porsche» ընկերութիւնը անսովոր ակցիայի անցկացման մասին է յայտարարել: Գերմանական արտադրողը յետ կը կանչի «My First Porsche-Wooden Cars» շարքի 1700 փայտէ խաղալիք աւտոմեքենաները: Պատճառը անիւների ոչ յուսալի ամրացումն է, ինչի պատճառով երեխան կարող է դրանք կուլ տալ եւ խեղդւել: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Motor»-ը:

Ընդհանուր նման 2030 մեքենայ է վաճառւել: Գնորդներին խորհուրդ են տալիս դադարեցնել դրանց օգտագործումը, կապ հաստատել «Porsche»-ի տեղական ներկայացուցչի հետ եւ գումարը յետ ստանալ:

101.6 մմ. երկարութեամբ եւ 38.5 մմ. բարձրութեամբ փայտէ մեքենաները վաճառւել էին 2015-ի մարտից մինչեւ 2018-ի ապրիլ: Մէկ մեքենայի գինը 25 դոլար է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։