Print this page
27/05/2018 - 08:00

Հարաւային Ամերիկայում բացւել է աշխարհի ամենակարճ չւերթը. այն տեւում է 8 րոպէ

Հեռաւորութիւնը կազմում է 80 կմ. եւ թռիչքը տեւում է 8 րոպէ: Միջազգայի ամենակարճ չւերթը բացւել է Հարաւային Ամերիկայում: 

«alikonline.ir» - Միջազգայի ամենակարճ չւերթը բացւել է Հարաւային Ամերիկայում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «lenta.ru»-ն, չւերթն իրականացնում է «Aruba Airlines» աւիաընկերութիւնը:

Այն միմեանց է կապելու Արուբա կղզին՝ Հոլանդիայի արտասահմանային տարածքը եւ վենեզուէլլական Պունտօ Ֆիջօ քաղաքը: Հեռաւորութիւնը կազմում է 80 կմ. եւ թռիչքը տեւում է 8 րոպէ: Չւերթներն իրականացւելու են երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, տոմսերի գները սկսւելու են 200 դոլարից:

Աշխարհի ներքին ամենակարճ չւերթը տեւում է ընդամենը 2 րոպէ եւ իրար է կապում Օրկնէյեան կղզիների Վեսթրէյի եւ Պապա Վեսթրէյի օդանաւակայանները Շոտլանդիայում: 2017 թւականի սեպտեմբեր ամսին ամենակարճ աւիաչւերթը եղել է Հոնկոնգից մինչեւ Տայբէյ (Թայւան):

Յարակից լուրեր