Լիւքս դասի մեքենաների արտադրութեամբ զբաղւող ֆրանսիական «Bugatti» ընկերութիւնը 2016 թ. վերջից Մոլշէյմի գործարանում զբաղւում է «Chiron» շքեղ հիպերքարի հաւաքմամբ: Այժմ ընկերութիւնը հատել է 100-րդ «Bugatti Chiron»-ի արտադրման շեմը:
«alikonline.ir» - Լիւքս դասի մեքենաների արտադրութեամբ զբաղւող ֆրանսիական «Bugatti» ընկերութիւնը 2016 թ. վերջից Մոլշէյմի գործարանում զբաղւում է «Chiron» շքեղ հիպերքարի հաւաքմամբ: Այժմ ընկերութիւնը հատել է 100-րդ «Bugatti Chiron»-ի արտադրման շեմը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Luxury Launches» կայքը:
Աղբիւրը մանրամասնում է, որ մեքենան նախատեսւած է արտադրել 500 օրինակով: Դրա 100-րդ նմուշն արդէն պատրաստ է ու հանդիսաւոր կերպով հանւել է գործարանից, որպէսզի ուղարկւի Արաբական թերակղզում բնակւող մեծահարուստ պատւիրատուին:
Նշւում է, որ 3.34 մլն. դոլար արժողութեամբ մեքենան, որը 300.000 դոլարով աւելի թանկ է ստանդարտ «Chiron»-ից, պատրաստւել է պատւիրատուի նախասիրութիւնների համաձայն: